Գլխավոր տեղեկություն
Համար
N 535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.609
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 535-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՄԲ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվելիք սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվի գործողության ժամկետը սահմանել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի վեց ամիս:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 4

Երևան