Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.756
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 7-րդ կետում`

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը, հեռախոսահամարը» իսկ «ազգանունը» բառից հետո՝ «պետական հաշվառման համարը, հեռախոսահամարը» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը.».

2) 8-րդ կետում «5-րդ» թիվը փոխարինել «7-րդ» թվով, իսկ «2-րդ ձևի» բառերը՝ «N 4 հավելվածի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի համար` կազմակերպիչ հանդիսացող հայտատուն ներկայացնում է նաև ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:».

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses):».

5) 11-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «իսկ սահմանային շերտում գործող կամ կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը» բառերով.

6) 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «և կատարված են սույն կարգի 11-րդ կետում նշված պահանջները» բառերը.

7) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) ապահովել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.».

8) N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հեռախոսահամարը, անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը)

 

Գտնվելու վայրը __________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը _____________________________

____________________________________________________________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________

______________________________________________________________________________

(լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրի տեսակը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ______________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար:

Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) առևտրի իրականացման վայրի տարածքի սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.

2) առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի և այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեման`_____ էջ.

3) *առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) (այսուհետ` վաճառատեղեր) և վաճառողների մասին հայտարարություն`_______էջ.

4) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.

5) ** Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:

Հայտնում եմ, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և լիցենզավորման կարգով նախատեսված` առևտրի իրականացման վայրին ու առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պարտադիր պահանջները կատարված են.

*Հայտարարությունը ներկայացնում են միայն կազմակերպիչ հանդիսացող հայտատուները:

** Ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպող կամ կազմակերպիչ հանդիսացող հայտատուները:

2) լիցենզավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու _____________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 _________________________

(ստորագրությունը)

 

 

______ ___________ 20 թ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 6

Երևան