Basic information
Number
N 235-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (25.06.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
31.03.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2015
Effective date
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2015 թվականի N 235-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի՝

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության ներկայացմամբ հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանն արժանացած նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը.

3) հետևում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 10-ի N 187-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին.

4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կատարման ապահովման նպատակով, ինչպես նաև նոր տեսչական համակարգին անցնելու ռազմավարական քայլերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին.

5) ըստ անհրաժեշտության, ինչպես նաև տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության առաջարկությամբ կազմակերպում է աշխատանքային քննարկումներ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.

6) քննարկում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը:

(1-ին կետը խմբ., լրաց. 24.06.15 N 530-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան