ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2012 թվականի N 48-Ա
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունվարի 27-ի N 48-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը նեկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
6. |
(6-րդ կետն ուժը կորցրել է 11.04.12 N 331-Ա) | |||
7. |
«Արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից դոնորական արյունից և (կամ) ընկերքից ստացված արյան բաղադրամասերը որպես հումք օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2013 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«Արյան և դրա բաղադրամասերի արտահանման և ներմուծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. |
ՀՀ պետական բյուջե |
9. |
«Արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. |
ՀՀ պետական բյուջե |
10. |
«Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. |
ՀՀ պետական բյուջե |
(Հավելվածը փոփ. 11.04.12 N 331-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2012, N 1244-Ա | 19.12.2012, N 48-Ա | |
11.04.2012, N 331-Ա | 12.04.2012, N 48-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|