Գլխավոր տեղեկություն
Համար
N 850-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.05.2012-30.03.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 850-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ

սեպտեմբերի 8-ի N 850-Ա
որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխանատուները

Կատարման ժամկետը

1.

«ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի «Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը հաստատելու մասին»
N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1)   Որոշմամբ սահմանված

       գիտական կենտրոնների 

ստեղծման չափանիշների

հստակեցում` գիտական

կենտրոն ձևավորելու

նպատակահարմարության

վերաբերյալ

հանձնաժողովի

եզրակացության

օբյեկտիվությունն

ապահովելու համար։

2)   Որոշմամբ հաստատված

կարգում ժամկետների

սահմանում։
3)   Կարգի 3-րդ կետով

սահմանված գիտական

կենտրոնի ձևավորման

հայտում ներառվող

տեղեկատվության և

հայտի հետ ներկայացվող

անհրաժեշտ

փաստաթղթերի ցանկի

սահմանում։
4)   Կետ 5-ում հանձնաժողովի

կողմից հայտերը նաև ըստ

անհրաժեշտության

քննարկելու դրույթի

ավելացում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

2.

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ), պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, գիտական ծրագրերի և թեմաների հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի NN 1121, 1122 և 1123 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1)  Գիտական ծրագրերի       
      ընտրության չափանիշների 
      սահմանում։
2)   Գնահատման մեխանիզմի, 
      գնահատման
      ընթացակարգի սահմանում։
3)   Գործող մասնագիտական
      խորհուրդների փոխարեն
      գիտական ծրագրերի
      ընդունման հանձնաժողովի
      ստեղծման դրույթի
      ամրագրում։
4)   Հանձնաժողովի
      աշխատակարգի,
      իրավասությունների և
      պարտականությունների
      սահմանում։
5)   Գիտական թեմաների 
      հայտերի գնահատմանը  
      տարբեր փորձագետների
      ներգրավվման
      չափանիշների,
      փորձաքննության կարգի,
      փորձագետների
      իրավասությունների և
      պարտականությունների
      սահմանում։
6)   Գործընթացի
      իրականացման
      ժամկետների սահմանում։
7)   Հայտարարություններում
      ներառվող
      տեղեկատվության, 
      հայտերի,
      հաշվետվությունների,
      պայմանագրերի օրինակելի
      ձևերի հաստատում կամ
      հանձնարարական` լիազոր
      մարմնի կողմից դրանք
      հաստատելու վերաբերյալ։
8)   Գիտական և
      գիտատեխնիկական
      գործունեության բազային,
      պայմանագրային
      (թեմատիկ), նպատակային
      ծրագրային
      ֆինանսավորման
      ընթացակարգերի
      սահմանում։
9)   ՀՀ կառավարության
      որոշման ընդունումից հետո
      նշված հարցերի
      կանոնակարգմանը 
      ուղղված
      ՀՀ կրթության և գիտության
      նախարարի և ՀՀ  
      կրթության
      և գիտության
      նախարարության
     գիտության պետական
     կոմիտե նախագահի բոլոր
     հրամանների
     արդիականացում և/կամ
     ուժը կորցրած ճանաչում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1)  Կանոնադրությամբ
     ամրագրված
     գործառույթների անհարկի
     կրկնությունների բացառում
     («զ» ենթակետի երկրորդ
     մասը, «ժդ2», «լբ», «լգ»,
    «լդ»  ենթակետերի
    վերանայում)։
2)  Մեկանգամյա
     իրականացվող
     գործառույթների
     խմբավորում մեկ կետի 
     տակ` որպես
     քաղաքականության
    մշակման բաղադրիչներ
   (10-րդ կետի «զ», «է», «ժզ»-ի
    երկրորդ մասը, «ժէ», «ժթ»,
    «Ժթ2», «Ժթ3», «թ6», «իա»,
    «իբ», «իե3», «իը», «լ», «լբ» և
     «լդ» ենթակետերը)։
3)  Լիցենզիաների
     տրամադրմանը վերաբերող
     կետերի ուժը կորցրած
     ճանաչում («զ» ենթակետի
     երկրորդ մասը, «զ1», «զ4»,
     «զ5» ենթակետերը)։
4) Կանոնադրության իե)1 կետով ամրագրված գործառույթի
     վերաշարադրում հետևյալ
      խմբագրությամբ`
      «Կրթության և գիտության
      համակարգերի որակի և
      արդյունավետության
      մոնիտորինգ և
      գնահատում»։
5)   Նոր` ժէ)1 կետի ավելացում
      հետևյալ խմբագրությամբ`
     «Նախնական
      մասնագիտական
      (արհեստագործական) և
      միջին մասնագիտական
      կրթության, բարձրագույն և
      հետբուհական
      մասնագիտական
      կրթության կրթական
      ծրագրերով պետության
      կողմից ուսման վարձի լրիվ
      փոխհատուցմամբ
      (անվճար) ուսուցմամբ
      տեղերի ու
      մասնագիտությունների
      ձևավորում և ըստ
      ուսումնական
      հաստատությունների
      բաշխում»:
6)   Նախարարության
      կառուցվածքի վերանայում և
      համապատասխանեցում
      իրեն վերապահված
      գործառույթներին։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի N 1269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1)  Կանոնադրությամբ
     ամրագրված
     գործառույթների
     հստակեցում`
     չիրականացվող կամ
     մասնակի իրականացվող
     գործառույթների վերանայում
     ((5), (7), (11) կետերը),
     ընդհանուր ձևակերպումների
     կոնկրետացում ((2), (6), (9),
     (10,) (15) կետերը)։
2)  Կոմիտեի կառուցվածքի
     վերանայում և
     համապատասխանեցում
     իրեն վերապահված
     գործառույթներին։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

5.

«Հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009թ. օգոստոսի 21-ի
N 752-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)  Դասագրքերի գնահատման
     առարկայական
     հանձնաժողովների
     ձևավորման ընթացակարգի
     և դրանց աշխատակարգի
     հաստատում:
2)  Առարկայական
     հանձնաժողովների
     կազմերում ընդգրկվող
     մասնագետների համար
     հստակ չափանիշների
     սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

6.

«Սփյուռքի հայ կրթօջախներին դասագրքերի տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործընթացի կանոնակարգում`
1)   Սփյուռքի հայ
      կրթօջախներին
      դասագրքերի տրամադրման
      գործընթացն սկսելու
      ժամկետների, գործընթացի
      հաջորդական քայլերի,
      ժամկետների և 
      պատասխանատուների
      սահմանում:
2)   Անհրաժեշտ դասագրքերի
      նկատմամբ Սփյուռքի հայ
      կրթօջախների կարիքների
      գնահատման և
      գնահատման մեխանիզմի
      իրականացման դրույթի
      ներառում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

7.

«Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործընթացի կանոնակարգում`
1)   Սփյուռքի ուսուցիչների
      վերապատրաստման
       կազմակերպման
       գործընթացի հաջորդական
        քայլերի
       պատասխանատուների և
       հնարավոր ժամկետների
       սահմանում։
2)   Սփյուռքի ուսուցիչների
      վերապատրաստման
      կարիքների գնահատման և
      գնահատման մեխանիզմի
      իրականացման դրույթի
      ներառում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

8.

«Համահայկական օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործընթացի կանոնակարգում`
1)   Համահայկական
      օլիմպիադաների
      կազմակերպման և
      անցկացման գործընթացի
      հաջորդական քայլերի,
      ժամկետների և
      պատասխանատուների
      սահմանում,
2)   Օլիմպիադայի
      հարցաշարերի մշակման
      գործընթացի
      կանոնակարգում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

9.

«ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված կարգով ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրելու գործառույթների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. սեպտեմբերի 16-ի
N 1413-Ա/Ք հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)   Գործընթացի
      իրականացման
      ժամկետների և
      պատասխանատուների
      սահմանում։
2)   Ներկայացված
      փաստաթղթերի
      ուսումնասիրման ժամկետի,
      փաստաթղթերում ի հայտ
      եկած թերությունների
      վերաբերյալ քաղաքացուն
      տեղեկացման ձևի և
      ժամկետների սահմանում։
3)   Մերժման վերաբերյալ
      քաղաքացուն գրությամբ
      տեղեկացման ժամկետի
      սահմանում։
4)   ՀՀ կառավարության
     որոշման նախագիծը ՀՀ
     արդարադատության
     նախարարություն
     ներկայացնելու ժամկետի
     սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

10.

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը հաստատելու և «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետական քննական հանձնաժողովների մասին» կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 3-ի N 13-ՔՆ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)   Շրջանավարտների
       ամփոփիչ ատեստավորման
      ձևերի սահմանում։
2)   Ամփոփիչ ատեստավորման
      հանձնաժողովների
      ձևավորման նկատմամբ
      պահանջների սահմանում,
      աշխատակարգի
      հաստատում։
3)   Ամփոփիչ ատեստավորման
      հանձնաժողովների
      հաշվետվողականության
      դրույթի և ընթացակարգի
      ամրագրում։
4)   Ամփոփիչ ատեստավորման
      հանձնաժողովի նախագահի
      հաստատման
      ընթացակարգի,
      հանձնաժողովի նախագահի
      թեկնածությունը
       հաստատելու կամ մերժելու
      հիմքերի սահմանում։
5)   Ամփոփիչ քննությունների
      անցկացման ընթացակարգի
      հաստատում։
6)   Բողոքարկման մեխանիզմի
      ներդրում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

11.

«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով) կարգը հաստատելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2006թ. N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)   Մրցութային
      հանձնաժողովի
      աշխատակարգի
      սահմանում։
2)   Թերի կամ բացակայող
      փաստաթղթերը լրացնելու
      նպատակով ժամկետների
      սահմանում,
3)   գրավոր բողոքի
      հրապարակման
      պահանջների և ժամկետի
      սահմանում։
4)   Մրցույթի հարցազրույցի
      փուլի հարցերի շրջանակի,
      բնագավառների,
      բարդության աստիճանի
      սահմանում։
5)   Հարցազրույցների
      անցկացման
     ընթացակարգի
      սահմանում:
6)   Մրցութային
      հանձնաժողովի
      կողմից մրցույթի
      հաղթողների վերաբերյալ
      որոշում կայացնելու
      չափանիշների սահմանում։
6)   Պայմանագրի օրինակելի
     ձևի հաստատում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

12.

(12-րդ կետն ուժը կորցրել է 04.05.12 N 399-Ա)

13.

«ՀՀ կրթության և գիտության նախարարի «ՀՀ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» 2010 թվականի հունիսի 22-ի N 609- Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)  Պետական նմուշի
     ավարտական
     փաստաթղթերի
     պատվիրման և բաշխման
     գործընթացի իրականացման
      քայլերի ծամկետների
     սահմանում:
2)  Ուսումնական
     հաստատությունների
     կողմից
     տրամադրված
     փաստաթղթերի վերաբերյալ
     ներկայացվող
     հաշվետվությունների ձևերի
     սահմանում։
3)  Ուսումնական
     հաստատությունների
     ավարտական
     փաստաթղթերի բաշխման,
     հաշվառման և
     պահպանման
     նպատակով էլեկտրոնային
     բազա ստեղծելու
     վերաբերյալ դրույթի
     ներառում:
4)  Բազայում ներառվող
     տեղեկատվության և
     բազայի
     վարման կարգի
     հաստատում:
5)  Ավարտական
      փաստաթղթերի
      կրկնօրինակի
      տրամադրման
      ընթացակարգի
      նախատեսում,
      սահմանելով` դիմումը
      ընդունող մարմինը,
      ավարտական
      փաստաթղթի
      կրկնօրինակը տրամադրող
      (այդ թվում նաև լուծարված
      և իրավահաջորդ չունեցող
      ուսումնական
      հաստատության կողմից
      տրված կորած
     փաստաթղթերի դեպքում)
     մարմինը, կրկնօրինակի
     տրամադրման ժամկետները,
     մերժման հիմքերը, կորած
     փաստաթղթի տրամադրում
     միայն դիմումի հիման վրա
     դրույթի ամրագրում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

14.

«Պետական նմուշի ավարտական փաստաթղթերի իսկության հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործընթացի կանոնակարգում.
Պետական նմուշի ավարտական փաստաթղթերի իսկության հաստատման ընթացակարգի հաստատում` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

15.

«Կրթության և գիտության ոլորտների զարգացման ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)  Կրթության և գիտության
      ոլորտներում մոնիթորինգի
      իրականացման
      կանոնակարգում`  
      նպատակների, մեթոդների,
      ցուցանիշների,
      իրականացման
      հաջորդական քայլերի,
      ժամկետների և
      պատասխանատուների
      սահմանում։
2)  Ոլորտների զարգացման
     ծրագրերի գնահատման
      համակարգերի մշակում և
      ներդնում։
3)  Մոնիթորինգի արդյունքներով
     նախատեսվող
     գործողությունների կամ
     հանձնարարականների
     կատարման նկատմամբ
     հսկողության իրականացման
     դրույթի ներառում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

16.

 «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով» ստեղծելու և «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1253-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)  Հանձնաժողովի
     քարտուղարի`
     հանձնաժողովի
     անդամներին
     նիստից առնվազն 7 օր
     առաջ
     նիստի անցկացման վայրի և
     ժամկետի մասին գրավոր
     կամ բանավոր
     տեղեկացման
     դրույթի սահմանում։
2)  Տեղեկատվության`
     մամուլում կամ
     նախարարության
     կայքէջում հրապարակման
     պարտադիր պահանջի
     սահմանում։
3)  Նիստի նյութերը (կամ միայն
     օրակարգը) հանձնաժողովի
     անդամներին նիստի
     օրվանից ոչ ուշ, քան 7 օր
     առաջ տրամադրման
     պահանջի սահմանում։
4)  Հանձնաժողովի
     քարտուղարի
     գործառույթների
     հստակեցում` նիստի
     ժամանակ յուրաքանչյուր
     հարցի վերաբերյալ
     հանձնաժողովի կողմից
     որոշում կայացնելու
     դեպքում
    եզրակացության
    պատրաստում և
    հանձնաժողովի` նիստին
    ներկա բոլոր անդամների
    կողմից եզրակացության
    ստորագրման ապահովում,
    հրավիրված անձին նիստի
    ավարտից հետո
    եզրակացության հանձնման
    կամ պատշաճ ձևով
    ուղարկման դրույթի
    սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

17.

«ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահի 2009թ.հուլիսի 24-ի «Գիտական կենտրոնի ձևավորման գործընթացը համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» N 30-Ա/Ք հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագծի մշակում և հաստատում

1)  Հրամանի վերնագրի
    վերաշարադրում հետևյալ
    խմբագրությամբ. 
    «Գիտական կենտրոնի
    ձևավորման գործընթացը
     համակարգող
     հանձնաժողով ստեղծելու և
     հանձնաժողովի
    աշխատակարգը
    հաստատելու մասին»:
2)  Հանձնաժողովի  
     աշխատակարգի
     հաստատում,
     իրավասություների
     շրջանակի սահմանում:
3)  Հանձնաժողովի
     քարտուղարի նշանակման
     դրույթի ներառում,
     քարտուղարի
     գործառույթների
     ամրագրում:
4)  Կենտրոնի ստեղծման
     մերժման հիմքերի
      սահմանում։
5)  Հանձնաժողովի կողմից
     եզրակացության
     ներկայացման ժամկետի
     սահմանում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2011թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

18.

«ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահի 2010թ. նոյեմբերի 16-ի «Գիտական կենտրոնի ստեղծման հայտի ձևը հաստատելու մասին» N 42-Ա/Ք հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագծի մշակում և հաստատում

1)  Հրամանով հաստատված
     հայտի ձևի լրամշակում`
     դեռևս չստեղծված
     գիտական  կենտրոնի
     տնօրենի մասին
     հայտում տեղեկատվության
     լրացման և հայտի տակ
     ստորագրության պահանջի
     վերացում։
2)  Անհրաժեշտ փաստաթղթերի
     ցանկի հաստատում։
3)  Գիտական
      աշխատությունների
      ներկայացման պահանջը`
      աշխատությունների ցանկի
      ներկայացմամբ
      փոխարինում։
4)  Գործընթացիիրականացման
     
քայլերի համար
     ժամկետների սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2011թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

19.

«ՀՀ կրթության և գիտության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1)  Վարչական
     վիճակագրական
      հաշվետվությունների
     ներդրման իրավական
     դաշտի ապահովում`
     առաջնորդվելով «Պետական
     վիճակագրության մասին»
     ՀՀ օրենքով և ՀՀ
     վիճակագրության
     պետական խորհրդի
    10.05.2002թ.«Վարչական
     (տեղեկատվական)
     ռեգիստրների վարման և
     դրանցից տեղեկատվության
     ստացման կարգը
     հաստատելու մասին» N 109
     որոշմամբ։
2)  Կրթության և գիտության
     ոլորտների վիճակագրական
     տվյալների հավաքագրման,
     շտեմարանների ստեղծման
     և վարման, տվյալների
     վերլուծման և
      հրապարակման
      գործընթացների
      հաջորդական քայլերի,
      դրանց ժամկետների և
      պատասխանատուների
      սահմանում։
3)   Հաշվետվությունների ձևերի
      մշակման և ներդրման
      ժամանակացույցի
      հաստատում` ՀՀ ազգային
      վիճակագրական
       ծառայության հետ
       համաձայնեցված:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

 

 

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2011թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

20.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

21.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

22.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

(Հավելվածը փոփ. 04.05.12 N 399-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան