ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2012 թվականի N 438-Ա
Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ս. Պողոսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 18-ի N 438-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սիմոնյան | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Հարությունյան | - ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Պողոսյան | - Ս. Պողոսյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |