Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 հուլիսի 2015 թվականի N 31

 

29. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ» ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի»բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին»թիվ 3 փոփոխության նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 3 փոփոխությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի նիստի N 31
արձանագրային որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_7366

Փոփոխություն թիվ 3

 

Վարկային համաձայնագրի

 

Ստորագրված 2010թ.նոյեմբերի 23-ին

 

Փոփոխված Փոփոխություն 1-ով`

 

(Վարկի գումարի չափի 5,374,691.46 եվրոյի չափով ավելացում)

 

և

 

Փոփոխված Փոփոխություն 2-ով`

 

(Վարկի վերջնական մասհանման ժամկետի երկարաձգում)

 

Հայաստանի Հանրապետության` ի դեմս

 

 ՀՀ ֆինանսների նախարարության

 

(որպես Վարկառու)

 

և

 

«Քեյ-Բի-Սի» բանկի

 

(որպես Վարկատու)

 

միջև

 

Սույն թիվ 3 Փոփոխությունը ստորագրված է________ 2015թ. և կատարված է

 

Հայաստանի Հանրապետության, ի դեմս` Ֆինանսների նախարարության, որի գրանցված գրասենյակը գտնվում է Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մելիք-Ադամյան փողոց 1 հասցեում (այսուհետ՝ «Վարկառու».)՝ սույնով պատշաճ կերպով ներկայացված նախարար պրն. Գագիկ Խաչատրյանի կողմից

և

 «KBC BANK NV»–ի, որի գրանցված գրասենյակը գտնվում է Havenalaan 2, 1080 Brussels, Belgium հասցեով, ձեռնարկության համար VAT BE 0460.292.226, RPM Brussels, CBFA 026256, (այսուհետ՝ «Վարկատու»)՝սույնով պատշաճ կերպով ներկայացված տիկին Միլենա Բոգերցի և տիկին Վիկի Հոբուրդինի միջև

 

Քանի որ:

 

Հայաստանի Հանրապետությունը Էկոնոմիկայի նախարարության անունից (այսուհետ` «Գնորդ») 2010թ. նոյեմբերի 23-ին 4,808,142 Եվրո (չորս միլլիոն ութ հարյուր ութ հազար հարյուր քառասուներկու եվրո) արժողությամբ (այսուհետ` Պայմանագրի գին) պայմանագիր է կնքել (այսուհետ` «Պայմանագիր») «ION BEAM APPLICATIONS SA»–ի հետ (այսուհետ`«Մատակարար»), որի գրանցված գրասենյակը գտնվում է Avenue Einstein 4, 1348 Louvain-La-Neuve, Belgium հասցեով.

Պայմանագիրը բաղկացած է ռադիոիզոտոպների` ցիկլոտրոնի արտադրանքի առաքումից` արտադրվող Ա.Ի. Ալիխանյանի անվ. Ազգային գիտական լաբորատորիայի կողմից:

Վարկառուն, Պայմանագրի համաձայն, ցանկանում է ձեռք բերել ֆինանսավորման միջոցներ` ֆինանսավորելու համար`

● Պայմանագրի գնի 95.30%-ը (իննսունհինգ ամբողջ երեսուն տոկոսը), այսինքն 4,581,970 EUR (չորս միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուն եվրո) և

● 100% (հարյուր տոկոս) National Du Ducroire (ONDD) գրասենյակի վարկային ապհովագրավճարը` գնահատված 498,659.52 EUR (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու եվրո):

Վարկատուն համաձայն է շնորհել նման հնարավորություններ 2010թ. նոյեմբերի 23-ին ստորագրված Վարկային համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) պայմաններով և սահմանումներով:

 2013թ. օգոստոսի 1-ին, Վարկառուն և Մատակարարը կատարել են Պայմանագրի թիվ 2 փոփոխությունը` հետևյալ բովանդակությունն ավելացնելու համար` 265.200 EUR (երկու հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր Եվրո) արժողությամբ 1 Vectio Transport Line (այսուհետ` Պայմանագրի լրացուցիչ գին), որի արդյունքում Պայմանագրի գինը 4.808.142 EUR-ից (այսուհետ` Պայմանագրի իրական գին) բարձրացել է 5,073,342 եվրոյով (այսուհետ` Պայմանագրի նոր գին):

 Բելգիայի իշխանությունները որոշել են աջակցել այս նախագծին` շնորհելով տոկոսադրույքային լրավճար: Վերջինս կազմված է`

● Բելգիական իշխանությունների կողմից ուղղակի դրամաշնորհ` Պայմանագրի գնի 226,172 EՍR արժողությամբ (երկու հարյուր քսանվեց հազար հարյուր յոթանասուներկու եվրո)` և կանխավճարի բաղկացուցիչ մաս` Մատակարարին վճարման ենթակա, ինչպես նաև

● 4,847,170 EUR (չորս միլիոն ութ հարյուր քառաունյոթ հազար հարյուր յոթանասուն) բարձրացնելով մինչև 100%` ONDD հավելավճար

● Պահանջվող ֆինանսավորման տոկոսադրույքի մինչև 0% (զրո տոկոս) տոկոսադրույքի կրճատում

 

 Վարկառուն, Պայմանագրի համաձայն, ցանկանում է ձեռք բերել ֆինանսավորման միջոցներ` ֆինանսավորելու համար`

● Պայմանագրի գնի 95.542%-ը (ինիսունհինգ ամբողջ հինգ հարյուր քառասուներկու տոկոսը), այսինքն 4,847,170.0 EUR (չորս միլիոն ութ հարյուր քառաունյոթ հազար հարյուր յոթանասուն եվրո) և

● 100% (հարյուր տոկոս) National Du Ducroire (ONDD) գրասենյակի վարկային ապահովագրավճարը` գնահատված 527,521.46 EUR (հինգ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր քսանմեկ ամբողջ քառասունվեց եվրո):

 

 Վարկատուն համաձայնել է տրամադրել նման միջոցներ 2013թ. հոկտեմբերի 21-ին ստորագրված Վարկային համաձայնագրի թիվ 1 փոփոխության (այսուհետ` Փոփոխություն 1) պայմաններով և դրույթներով:

 Վարկատուն և Վարկառուն 2014 թվականի նոյեմբերի 4-ին ստորագրել են Համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը (այսուհետ` Փոփոխություն 2) վարկի վերջին մասհանման ժամկետը փոփոխելու համար:

 Վարկատուն և Վարկառուն ստորագրում են Համաձայնագրի սույն թիվ 3 փոփոխությունը (այսուհետ` Փոփոխություն 3) վարկի վերջին մասհանման ժամկետը փոփոխելու համար:

Համաձայնեցին հետևյալի շուրջ`

 

ԴՐՈՒՅԹ 1 - ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Սույն` թիվ 3 Փոփոխությունում, եթե այլ բան նշված չէ`

1. Դրույթին կամ Ժամանակացույցին հղումը Պայմանագրի Դրույթին կամ ժամանակացույցին հղում է:

2. Դրույթի կամ Ժամանակացույցի վերնագրերը հղումը հեշտացնելու/ պարզեցնելու համար է և չպետք է հաշվի առնվի սույն Փոփոխությունը մեկնաբանելիս

3. Մեծատառերով նշված դրույթները նույն նշանակությունն ունեն ինչ Համաձայնագրում

4. Եզակին ներառում է հոգնակին (և հակառակը)

 

Եթե այլ բան սահմանված չէ, սույն Փոփոխության մեջ ցանկացած հղում`

1. «Ֆինանսական Փաստաթղթին» կամ այլ համաձայնագրին կամ գործիքին հղում է ժամանակ առ ժամանակ վերահաստատված, երկարաձգված, համալրված, նորացված/թարմեցված ֆինանսական փաստաթղթի կամ այլ համաձայնագրի

2. «Երաշխիքը» ներառում է հավելյալ երաշխավորություն, մուրհակի երաշխիք և պահանջված երաշխիք, որը անկախ է դրան վերաբերող ցակացած պարտքից

3. «Անձը» ներառում է որևէ անհատ, կազմակերպություն, ձեռնարկություն, ընկերություն, կառավարություն, պետություն կամ գործակալություն կամ այլ խմբավորում (արդյոք ունեն թե ոչ առանձին իրավաբանական անձ)

4. Բելգիական օրենքի համաձայն` Օրենքի դրույթը հղում է ինչպես փոփոխված, այնպես էլ կրկին ընդունված դրույթի հղմանը

 

ԴՐՈՒՅԹ 2 - ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 1-ԻՆ ԴՐՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

(i) «Վերջին մասհանման ժամկետ» սահմանումը պետք է փոփոխվի հետևյալ ձևով`

«Վերջին մասհանման ժամկետ» նշանակում է այն վերջին ժամկետը, երբ մասհանումը կատարվում է 2015թ. դեկտեմբերի 31-ին:

(ii) «Տոկոսադրույքի վճարման միջանկյալ ժամկետ» սահմանումը պետք է փոփոխվի հետևյալ ձևով`

«Տոկոսադրույքի վճարման միջանկյալ ժամկետ» նշանակում է Մասհանման ընթացքում յուրաքանչյուր տոկոսադրույքի ժամկետի վերջին օրը

 

ԴՐՈՒՅԹ 3 - ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

(i) Հոդված 9.1 «Ծախսեր և հավելավճարներ» պարբերությունը 4-ը պետք է փոխվի հետևյալ ձևով`

 

Հանձնառության վճար

 

Վարկի չօգտագործված մնացորդի տարեկան 0.35% Հանձնառության վճարը (զրո ամբողջ երեսունհինգ տոկոս) և համապատասխանաբար ժամանակահատվածները հաշվարկվում են ստորագրման ժամկետից/օրվանից մինչև Վարկի վերջին մասհանման ժամկետը/ օրը:

 Հաշվարկված հանձնառության վճարը վճարելի է հետևյալ մասնաբաժիններով`

(i) Ստորագրման օրվանից մինչև Վարկի Հասանելիության օրը` յուրաքանչյուր հաջորդող 3–րդ ամսվա վերջին օրը` թույլատրելի վերջին ժամանակահատվածից ոչ պակաս, քան 3 ամիս:

(ii) Վարկի Հասանելիության օրվանից յուրաքանչյուր Միջնաժամկետ Վճարման օրը կամ Տոկոսադրույքի Վճարման օրը, հանգամանքներից ելնելով:

 

ԴՐՈՒՅԹ 4 - Այլ դրույթներ

 

 Սույն թիվ 3 Փոփոխությունը հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը:

Համաձայնագրի բոլոր այլ պայմաններն ու դրույթները սույն թիվ 3 Փոփոխությամբ չեն փոփոխվում, մնում են անփոփոխ:

 

ԴՐՈՒՅԹ 5 – ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Փոփոխություն 3-ը ուժի մեջ է մտնում հետևյալ պայմանների նախապես կատարման դեպքում`

● Վարկառուի և Վարկատուի միջև թիվ 3 Փոփոխության ստորագրում

● Համաձայնագրի 18.1 Դրույթի (ii) պարբերության համաձայն 2.500 Եվրո արժողությամբ փոփոխության վճարի վճարում

● Վարկային համաձայնագրի Հոդված 5.5-ի պարբերություն (b)-ի համաձայն մինչև 10.800 Եվրո արժողությամբ փոխհատուցման վճար

● Լիազորագիրը, ինչպես նաև Վարկառուի լիազորված ներկայացուցիչների ստորագրություննների նմուշները` կապված սույն Փոփոխություն 3-ի, Մասհանումների հետ և Համաձայնագրի ներքո Վարկառուին դեռևս չուղարկված երկարաձգմամբ փոփոխված համապատասխան գործիքների հետ:

 

Եթե սույն` Փոփոխություն 3-ի Ստորագրման օրվանից մինչև 2 ամիս սույն` 6-րդ Դրույթում սահմանված պայմանները չկատարվեն, Վարկատուն ծանուցման կամ գրանցված նամակի կամ հատուկ սուրհանադակի միջոցով (օրինակ` DHL,TNT, FedEx, և այլն) կարող է դադարեցնել Փոփոխություն 3-ը, որը չեղյալ կհամարվի նման ծանուցում ստանալու օրվանից: Չնայած փոփոխության 3-ի դադարեցմանը, կողմերը համաձայն են, որ փոփոխության վճարները պետք է պահպանվեն և վճարելի մնան և վարկատուի կողմից չկա անվերադարձելիության պահանջ:

 

ԴՐՈՒՅԹ 6 – ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

 

Սույն` Փոփոխություն 3-ը ղեկավարվում և գործում է բելգիական Օրենքին համապատասախան:

Սույն` Փոփոխություն 3-ի հետ կապված ծագող ցանկացած վեճ կամ տարաձայնություն կարգավորվում է Համաձայնագրի 20-րդ դրույթով սահամանված դրույթներով:

Հաշվի առնելով վերոնշյալը`

Կողմերը, այսպիսով, ստորագրեցին սույն Փոփոխություն 3-ը` երկու բնօրինակների պատճեններով` յուրաքանչյուր Կողմ պահպանելով 1 ստորագրված բնօրինակ:

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում Վարկառուի համար, և ենթակա է կիրարկման դրա պայմաններին համապատասխան, ըստ դրա կատարման:

 

Վարկառուի կողմից`

____________________ ____________________

Վարկատուի կողմից`

____________________ ____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան