Գլխավոր տեղեկություն
Համար
N 897-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.01/37(911) Հոդ.910
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 897-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «04. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներից 17544 հազ. դրամն օգտագործելու էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների ձեռքբերման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան