Գլխավոր տեղեկություն
Համար
N 431-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 431-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Երևան-Իջևան-Այգեհովիտ ճանապարհին գտնվող «Լճերով հանգստյան գոտի» օբյեկտը (ընդհանուր` 12995 քառ. մետր մակերեսով, այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Վահե և Վահան Ղալումյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Իջևան, Բլբուլյան 6/65) (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 28 651 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 14 326 հազ. դրամ.

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 3,24 հեկտար հողամասը՝ իր կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 794 400 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

2) 3 տարվա ընթացքում կատարել 14 000 հազ. դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ`

ա. առաջին տարում` 4 000 հազ. դրամ,

բ. երկրորդ տարում` 5 000 հազ. դրամ,

գ. երրորդ տարում` 5 000 հազ. դրամ։

4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 14

Երևան