Գլխավոր տեղեկություն
Համար
N 758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2012-23.05.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 758-Ն

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի 52-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 38-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա հաստատել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը և հաշվառումը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթների կիրառման ընթացքում հնարավոր խնդրահարույց հարցերի առաջացման դեպքում դրանց կարգավորման համար լիազորված անձ է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, որի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման` սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված արտոնությունները կիրառող մարմինների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 25

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 758-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է 1994 թվականի հունիսի 30-ին Թբիլիսիում ստորագրված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (այսուհետ` բանկ) հիմնադրման մասին համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված գործողությունների նկատմամբ:

2. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

3. Համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում բանկի կամ անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց հետ կնքվում են համապատասխան պայմանագրեր:

4. Սույն կարգով նախատեսված արտոնությունները կիրառվում են միայն բանկի կողմից ֆինանսավորվող գործողությունների վրա:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

5. Համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում կիրառվող արտոնություններն են`

1) ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ)`

ա. բանկի կողմից կամ համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,

բ. բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ. բանկի կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը։

Համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում բանկին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` օրենքով սահմանված կարգով.

2) շահութահարկ`

ա. բանկի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված ցանկացած եկամուտ ազատվում է շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),

բ. բանկի կողմից ֆինանսավորվող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից շահութահարկի պահումից),

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

3) եկամտահարկ`

ա. բանկի կողմից տնօրենների, ալտերնատ տնօրենների, պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտներն ազատվում են եկամտահարկից,

բ. բանկի կողմից ներգրավված և ֆինանսավորվող ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետներն այդ մասով ազատվում են եկամտահարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից եկամտահարկի պահումից),

գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտահարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

4) մաքսատուրք` համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում բանկի կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից.

5) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ`

ա. բանկի կողմից տնօրենների, ալտերնատ տնօրենների, պաշտոնատար անձանց վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից սոցիալական ապահովության վճարներ չեն գանձվում,

բ. բանկի կողմից ներգրավված և ֆինանսավորվող ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետներն այդ մասով վճարվող եկամուտներից ազատվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելուց,

գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք իրենց կողմից ստացված եկամուտների գծով պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են ինքնուրույն` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի։ Տեղեկանք ստանալու նպատակով բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանում:

7. Տեղեկանքը կազմվում է 4 բնօրինակից, որը լրացվում է բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ հաստատման:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նշված տեղեկանքի հաստատման համար հիմք են ընդունվում`

1) հայտը (դիմում), որում նշվում է գործողության անվանումը, ապրանքների ներմուծման կամ մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համարը, ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման արժեքը (թվերով և տառերով), կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը.

2) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`

ա. բանկի և մատակարարի (կապալառուի) միջև կնքված պայմանագիրը,

բ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող հանձնման-ընդունման ակտը կամ կատարման հաշվետվությունը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրից),

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերը.

3) բանկի հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. բանկի և այդ անձի միջև կնքված պայմանագիրը,

բ. մաքսային հայտարարագիրը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.

4) գործողության իրականացման նպատակով բանկի կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. մաքսային հայտարարագիրը, որում նշվում են բանկի անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

բ. բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է բանկը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է,

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի կարող առաջադրվել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լրացված տեղեկանքներն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում (կնքվում և ստորագրվում են) և տրամադրվում են գործողության իրականացման նպատակով բանկին կամ անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց: Բնօրինակներից մեկը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին մնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում.

2) մնացած 3 օրինակները տրվում են բանկին կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց, որոնցից մեկը` ի պահ, երկրորդ օրինակը տրվում է բանկին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և երրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու համար.

3) բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձինք հաստատված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստանալուց հետո, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ, պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ապրանքների ներմուծման դեպքում, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին՝ համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար և հրահանգում է այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ներկայացված տեղեկանքի տրամադրումը և հաստատումը կարող է մերժել, եթե`

1) փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.

2) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում համաձայնագրին, բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց հետ պայմանագրի պահանջներին, ինչպես նաև կատարված գործողությունները նախատեսված չեն իրականացնել բանկի ֆինանսական միջոցներից:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկանքի տրամադրումը և հաստատումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է բանկին կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց` նշելով մերժման պատճառները:

Լրացված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մերժվելու դեպքում համարվում են անվավեր և ներկայացված 4 բնօրինակներից 3 օրինակը վերադարձվում է բանկին կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց: Մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում` ի պահ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, դրանց տրամադրումը և տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը:

Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 20 տեղեկանք` 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ________________

 

________ ____________________ 20  թ.

Սույնով հաստատվում է, որ _________________________________________________________

(բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր)

 

_______________________________________________________________________________

(կնքած կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության) անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

_______________________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն)

 

բանկի կողմից ֆինանսավորվող գործողության _____________________________________________

(գործողության անվանումը, ծառայությունների

 

___________________________________________________________________ շրջանակներում 

մատուցման կամ ապրանքների ձեռքբերման պայմանագրի համարը)

 

ներմուծում է _______________________________________________________________________

(գումարը թվերով և փակագծերում տառերով)

 

______________________________________________________________________________

հազ. դրամ ընդհանուր արժեքով

 

_______________________________________________________________________________

(ապրանքների անվանումը, հաշիվ-ապրանքագրի, նախնական մաքսային հայտարարագրի,

 

_________________________________________________________________________________

(ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթիվը)

 

Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) _______________________________

(ապրանքներ մատակարարողի,

 

________________________________________________________________________________

ծառայություններ մատուցողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն,

 

________________________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի

_________________________________________________________________________________

(համարները և տալու ամսաթվերը), մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը և

 

________________________________________________________________________________

դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում տառերով)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է բանկի կողմից ֆինանսավորվող գործողության հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության պատասխանատու անձ

   

________________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

______________________

(ստորագրությունը)