Գլխավոր տեղեկություն
Համար
N 864-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.891
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 864-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N 595-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման վերնագիրը «Վայքի» բառից հետո լրացնել «Սպիտակի քաղաքային», իսկ «Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի» բառերը փոխարինել «Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 12 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

4) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

 

«

12.

քաղ.
Սպիտակ

 ներառում է` «Վարպետաց» թաղամասի տարածքը և պարագծով դրան հարող 45.0-ից մինչև 105.0 մետր լայնությամբ կառուցապատման կանոնակարգման գոտին

59.8

Վարպետաց թաղամասի և թաղամասին հարող տարածքային հատվածի կառուցապատման կանոնակարգում

կառուցապատ-ման նախագծեր

».

5) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածի 1-ին կետում (ք. Գյումրի) «7888.0» թիվը փոխարինել «7937.3» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 864-Ն որոշման

 

«Հավելված N 12

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_1948 »:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան