Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2012 թվականի N 423-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների համար 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող առողջության ապահովագրության գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպման, առողջապահության ոլորտում ֆինանսական հոսքերի կառավարման, մասնավորապես, առողջապահական ծառայությունների` ներառյալ դեղերի գների կարգավորման, պետական գնումների մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

 1) կազմակերպել քննարկումներ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ և մինչև 2012 թվականի հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք քննարկումների արդյունքների վերաբերյալ.

2) նախապատրաստել առաջարկությունների փաթեթը և մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 15-ի N 423-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ա. Տեր-Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ

Ա. Կարապետյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ի. Աբգարյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ժ. Ասատրյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Մ. Ղամբարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ

Ա. Կեսոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Փարսադանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Վ. Ավանեսյան

- «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Օհանջանյան

- «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան