Գլխավոր տեղեկություն
Համար
N 462
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2012-11.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.442
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.11.2015

040.0462.29.05.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թվականի N 462

քաղ. Երևան

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

 

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

1. Սահմանել օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների, բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն, փոփ. 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(11 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն, խմբ. 16.12.10 N 1669-Ն, 20.10.11 N 1523-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ խաղերում 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

(հազ. դրամ)

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները

Մարզական կազմակերպությունները

1

2

3

4

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ` 20000.0
2-րդ տեղ` 15000.0
3-րդ տեղ` 10000.0

10000.0
7500.0
5000.0

4000.0
3000.0
2000.0

2000.0
1500.0
1000.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 5000.0
2-րդ տեղ` 3500.0
3-րդ տեղ` 2000.0

2500.0
1750.0
1000.0

1000.0
700.0
400.0

500.0
350.0
200.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 3000.0
2-րդ տեղ` 1500.0
3-րդ տեղ` 1000.0

1500.0
750.0
500.0

600.0
300.0
200.0

300.0
150.0
100.0

ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

(Բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն)

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ

1-ին տեղ` 1000.0
2-րդ տեղ` 500.0
3-րդ տեղ` 250.0

500.0
250.0
125.0

200.0
100.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 300.0
3-րդ տեղ` 150.0

250.0
150.0
75.0

100.0
60.0
30.0

100.0
50.0
25.0

1

2

3

4

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ` 250.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

125.0
75.0
50.0

50.0
30.0
20.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

1000
50.0
25.0

2. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ` 2500.0
2-րդ տեղ` 2000.0
3-րդ տեղ` 1500.0

1250.0
1000.0
750.0

550.0
400.0
300.0

275.0
200.0
150.0

3. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

 

1-ին տեղ

500.0

250.0

100.0

50.0

2-րդ տեղ

300.0

150.0

60.0

30.0

3-րդ տեղ

200.0

100.0

40.0

20.0

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 250.0
3-րդ տեղ` 150.0

250.0
125.0
75.0

100.0
50.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 300.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

150.0
75.0
50.0

60.0
30.0
20.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

50.0
40.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 100.0
2-րդ տեղ` 75.0
3-րդ տեղ` 50.0

50.0
40.0
25.0

20.0
15.0
10.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 75.0
2-րդ տեղ` 50.0
3-րդ տեղ` 35.0

50.0
40.0
25.0

15.0
10.0
7.5

50.0
40.0
25.0

 5. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ 

ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ

3500.0

1750.0

700.0

350.0

2-րդ տեղ

2500.0

1250.0

500.0

250.0

3-րդ տեղ

2000.0

1000.0

400.0

200.0

 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ

1250.0

625.0

250.0

125.0

2-րդ տեղ

800.0

400.0

160.0

80.0

3-րդ տեղ

500.0

250.0

100.0

50.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ

800.0

400.0

160.0

80.0

2-րդ տեղ

500.0

250.0

100.0

50.0

3-րդ տեղ

300.0

150.0

60.0

30.0

(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն, լրաց., փոփ. 04.07.12 N 871-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհման ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)


1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհման այլ ձևեր տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)

2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն, փոփ. 20.10.11 N 1523-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:

(3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն)

4. Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով:

(4-րդ կետը փոփ. 16.12.10 N 1669-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

(Հավելվածը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն, փոփ. 20.10.11 N 1523-Ն, լրաց. 04.07.12 N 871-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան