«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 190-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի «Ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» N 13-Ն և N 190-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և |
ՀՀ էներգետիկայի և բնական
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման ՀՀ էներգետիկայի և բնական |
«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Գործառույթը՝
1) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրի համաձայնեցում,
2) համայնքի ավագանու որոշման հիման վրա, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքում,
3) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պահանջվող հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման համար որոշման կայացում,
4) ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ՝ հողերի օգտագործման մասին որոշման կայացում:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
1) «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս,
2) ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մաս և 83-րդ հոդվածի 1-ին մաս,
3) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք,
4) ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետեր,
5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ:
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|