Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430) Հոդ.190
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012252

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

13 հունիսի 2012 թ.
ք. Երևան

N 208-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնների 13.2 կետում «գրավոր դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ համաձայն սույն կանոնների N 3 հավելվածի` էլեկտրոնային եղանակով» բառերը:

2) Կանոնները լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի հունիսի 13-ի
N 208-Ն որոշման

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշմամբ հաստատված
էլեկտրական էներգիայի մատակարարման
և օգտագործման կանոնների

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են մատակարարի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը Դիմող անձի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով մատակարարին ներկայացնելու պայմանները:

2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով ներկայացվում են հետևյալ հասցեով` www.ena.am/nor_miacum:

3. Դիմող անձը միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց բացի մատակարարին է ուղարկում սույն կանոնների 13.2 կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DՕC), ԴՈԿԻՔՍ (DՕCX), ՊԻԴԻԷՖ (PDF) կամ ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:

4. Միացման դիմումը համարվում է ներկայացված մատակարարի կայքում մուտք լինելու օրը: Մատակարարի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:

5. Մատակարարը, միացման դիմումը ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկատվությունը և նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին Դիմող անձին տեղեկացնում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև մատակարարի էլեկտրոնային համակարգում:

6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում Դիմող անձը կարող է ուղարկել պակաս ներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

7. Դիմող անձը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

8. Դիմող անձը իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկատվությունը`

1) միացման դիմումի համարը,

2) միացման դիմումի` մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,

3) Դիմող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),

4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,

5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),

6) էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` միացման պայմանագիր) կնքելու առաջարկի ներկայացնելու ամսաթիվը,

7) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու ամսաթիվը,

8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,

9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):

9. Մատակարարը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև՝ կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում Դիմող անձին` միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:

10. Միացման դիմումը ընդունված լինելու վերաբերյալ Դիմող անձին տեղեկացնելու օրվանից սկսված` մատակարարը սույն կանոնների 13.3 կետով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:

11. Միացման դիմումը մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոնների 13.3 և 13.4 կետերով նախատեսված կարգով և ժամկետներում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, մատակարարը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով Դիմող անձին ներկայացնում է միացման պայմանագիր կնքելու առաջարկ` առաջարկին կցելով մատակարարի կողմից միակողմանի ստորագրված միացման պայմանագրի տեսաներածված պատճենը:

12. Միացման պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք սույն կանոններով սահմանված կարգով մատակարարին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:

13. Մատակարարը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են Դիմող անձին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում միացման պայմանագիրը չի կնքվում: