«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մայիսի 2012 թ. |
թիվ 118-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի հունիսի 25-ից շրջանառության մեջ դնել հիսուն դրամ անվանական արժեքով՝ Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված (Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ, Լոռու մարզ, Գեղարքունիքի մարզ, Շիրակի մարզ, Տավուշի մարզ, Կոտայքի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ, Երևան) 2012 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:
2. Սահմանել, որ հիսուն դրամ անվանական արժեքով՝ Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված 2012 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: Հիսուն դրամ անվանական արժեքով 2003 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հաստատել հիսուն դրամ անվանական արժեքով՝ Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված 2012 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. մայիսի 15 Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մայիսի 15-ի թիվ 118-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության տասը մարզերին և Երևան քաղաքին:
Հուշադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.
1. Տավուշի բերդը (Տավուշի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
2. Գառնու հեթանոսական տաճարը (Կոտայքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
3. Սևանի թերակղզին (Գեղարքունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
4. Հաղպատի եկեղեցական համալիրը (Լոռու մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
5. Ֆայտոն (Շիրակի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
6. Սյունիքի դարպասները (Սյունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
7. Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո (Արարատի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
8. Քարայծ (Վայոց ձորի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
9. Բյուրականի աստղադիտարանը (Արագածոտնի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
10. Սարդարապատը (Արմավիրի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
11. Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո (Երևանին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)
Պատկերների ներքևում մետաղադրամների թողարկման տարեթիվն է` «2012», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և համապատասխանաբար՝ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ», «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ», «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ», «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ», «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ», «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ», «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ» և «ԵՐԵՎԱՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:
Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:
Շրջանառու հիշատակային մետաղադրամների բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը Քաշը Տրամագիծը Դրամաշուրթը Տպաքանակը |
50 դրամ արույրապատ պողպատ 3,50 գ 21,5 մմ ատամնավոր 60’000 հատ յուրաքանչյուր տեսակից |
50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Դիմերեսի էսքիզներ
1. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ |
2. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ |
|
|
3. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
4. ԼՈՌՈՒ ՄԱՐԶ |
|
|
5. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ |
6. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
|
|
7. ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ |
8. ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ |
|
|
9. ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ |
10. ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ |
|
|
11. ԵՐԵՎԱՆ |
|
Դարձերեսի էսքիզ |
|