Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2012-25.03.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430).1 Հոդ.692
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2012 թվականի N 627-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում՝

ա. «անձի գույքի» բառերը փոխարինել «անձի հարկային տարվա գույքի» բառերով,

բ. «ինչպես նաև» բառերից առաջ վերնագիրը լրացնել «բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում» բառերով,

գ. «ամուսնու», «ծնողի» և «զավակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ամուսնուն», «ծնողին» և «զավակին» բառերով,

դ. «զավակի» բառից հետո վերնագիրը լրացնել «սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա» բառերով.

2) որոշման 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.»,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետով հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով` բացառելով սույն որոշման համաձայն հրապարակման ոչ ենթակա տվյալների հրապարակումը:».

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 627-Ն որոշման

 

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒՆ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻՆ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) հարկային տարվա տարեթիվը.

2) հայտարարատուի (բարձրաստիճան պաշտոնատար անձի) ազգանունը, անունը, հայրանունը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

6) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի ու համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի ազգանունը, անունը և հայրանունը.

7) բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող՝ պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, ազգակցական կապը.

8) անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

9) շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

10) արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժույթը, հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման գինը (արժեքը), հարկային տարում արժեթղթերի օտարման գինը (արժեքը), եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

11) հանձնված կամ վերադարձված փոխառության արժույթը, հարկային տարում հանձնված և հարկային տարում վերադարձված փոխառության չափը, եթե հարկային տարում փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հայտարարագրի Բ1-Բ4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը.

13) դրամական միջոցների արժույթը, չափը (գումարը) հարկային տարվա սկզբում, չափը (գումարը) հարկային տարվա վերջում.

14) բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա ընթացքում ստացված եկամուտների տեսակը, արժույթը, եկամտի չափը (գումարը)՝ արտարժույթով, եկամտի չափը (գումարը)՝ ընդամենը գումարը՝ դրամով և բնամթերքով:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) հայտարարատուի (բարձրաստիճան պաշտոնատար անձի) ազգանունը, անունը, հայրանունը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը.

3) պաշտոնն ստանձնելու (դադարեցնելու) ամսաթիվը.

4) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի ազգանունը, անունը և հայրանունը.

6) բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող՝ պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, ազգակցական կապը.

7) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա անշարժ գույքի տեսակը.

8) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան.

9) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը, արժեքը գինը, արժույթը.

10) բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին վերադարձված փոխառության արժույթը, գումարը (չափը), եթե փոխառության հանձնած կամ վերադարձված գումարի (չափը) արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

11) բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրը ձեռք բերված և օտարված՝ հայտարարագրի աղյուսակի 2-5-րդ կետերում չնշված՝ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի (թանկարժեք գույք) անվանումը, համառոտ հատկանիշները, առկա է պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ.

12) դրամական միջոցների արժույթը, դրամական միջոցների չափը (գումարը)՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ.

13) բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրն ստացված եկամուտների տեսակը, արժույթը, եկամտի չափը (գումարը)՝ արտարժույթով, եկամտի չափը (գումարը)՝ ընդամենը գումարը՝ դրամով և բնամթերքով:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող հարկային տարվա գույքի և եկամուտների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) հարկային տարվա տարեթիվը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) ամուսնու (ծնողի, զավակի) ազգանունը, անունը, հայրանունը.

6) ամուսնու (ծնողի, զավակի) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

8) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

9) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

10) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև օտարված շարժական գույքի գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

11) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժույթը, հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման գինը (արժեքը), հարկային տարում արժեթղթերի օտարման գինը (արժեքը), եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

12) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժույթը, հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման գինը (արժեքը), հարկային տարում արժեթղթերի օտարման գինը (արժեքը), եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում օտարված կամ ձեռք բերված արժեթղթերի և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

13) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու հանձնած կամ նրան վերադարձված փոխառության արժույթը, հարկային տարում հանձնված և հարկային տարում վերադարձված փոխառության չափը, եթե հարկային տարում փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

14) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում հանձնված կամ նրանց կողմից վերադարձված փոխառությունը, եթե փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

15) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հայտարարագրի Ա1-Ա4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը.

16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հայտարարագրի Ա1-Ա4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը.

17) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցների արժույթը, չափը (գումարը) հարկային տարվա սկզբում, չափը (գումարը) հարկային տարվա վերջում.

18) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու՝ հարկային տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսակը, արժույթը, եկամտի չափը (գումարը)՝ արտարժույթով, եկամտի չափը (գումարը)՝ ընդամենը գումարը՝ դրամով և բնամթերքով.

19) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի՝ հարկային տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսակը, արժույթը, եկամտի չափը (գումարը)՝ արտարժույթով, եկամտի չափը (գումարը)՝ ընդամենը գումարը՝ դրամով և բնամթերքով:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 627-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ՈՒ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները պետք է բովանդակեն՝

1) հարկային տարվա տարեթիվը, որի համար ներկայացվել է հայտարարագիրը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի (հայտարարատուի) ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ անձնագրի.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնի ամբողջական անվանումը՝ ներառելով պետական մարմնի անվանումը.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

6) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի ազգանունը, անունը և հայրանունը.

7) բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող՝ պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնի ամբողջական անվանումը, այդ թվում՝ պետական մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում, ազգակցական կապի տեսակը.

8) բարձրաստիճան պաշտոնատար անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում, այդ գործարքների ընդհանուր գինը (արժեքը), արժույթի անվանումը.

9) բարձրաստիճան պաշտոնատար անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ն, իսկ առավելագույն արագությունը՝ 50 կմ/ժ-ն, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը, որոնք օտարվել կամ ձեռք են բերվել հարկային տարում, դրանց սերիան, մակնիշը, թողարկման տարեթիվը, գինը (արժեքը), արժույթի անվանումը.

10) բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հարկային տարում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում` նաև օտարված արժեթղթերը` պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը` բաժնեմասը, փայաբաժինը (արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), ինչպես նաև դրանց գինը (արժեքը), արժույթի անվանումը.

11) հանձնված կամ վերադարձված փոխառությունը, որը բարձրաստիճան պաշտոնատար անձը հանձնել է, կամ, որը նրան վերադարձվել է հարկային տարում: Փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի չափով դրամ կամ ստացված գույքին հավասար քանակով և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով, փոխառության գումարը (չափը), արժույթի անվանումը.

12) բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև օտարված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հայտարարագրի Բ1-Բ4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, գույքի գինը (արժեքը) և արժույթի անվանումը.

13) դրամական միջոցների արժույթի անվանումը, հարկային տարվա սկզբում դրամական միջոցների գումարի մեծությունը, հարկային տարվա վերջում դրամական միջոցների գումարի մեծությունը.

14) բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հարկային տարում ստացված եկամուտների տեսակը, արժույթի անվանումը, եկամուտների չափի հանրագումարը՝ դրամով, արտարժույթով, բնամթերային (ոչ դրամական) միջոցներով, բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված դրամով, արտարժույթով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված ըստ արժույթի տեսակների։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները պետք է բովանդակեն՝

1) հայտարարատուի (բարձրաստիճան պաշտոնատար անձի) ազգանունը, անունը, հայրանունը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնի ամբողջական անվանումը՝ ներառելով պետական մարմնի անվանումը.

3) պաշտոնն ստանձնելու (դադարեցնելու) ամսաթիվը.

4) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի ազգանունը, անունը և հայրանունը.

6) բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող՝ պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնի ամբողջական անվանումը, այդ թվում՝ պետական մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում, ազգակցական կապի տեսակը.

7) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա անշարժ գույքի տեսակը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

8) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա շարժական գույքի տեսակը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ն, իսկ առավելագույն արագությունը՝ 50 կմ/ժ-ն, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը, դրանց սերիան, մակնիշը, թողարկման տարեթիվը.

9) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա արժեթղթերը` պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը` բաժնեմասը, փայաբաժինը (արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), ինչպես նաև դրանց գինը (արժեքը) և արժույթի անվանումը.

10) պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա փոխառության արժույթի անվանումը և գումարի չափը: Փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի չափով դրամ կամ ստացված գույքին հավասար քանակով և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով.

11) բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրը ձեռք բերված և օտարված՝ հայտարարագրի աղյուսակի 2-5-րդ կետերում չնշված՝ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, համառոտ հատկանիշները, թանկարժեք գույքի առկայության վերաբերյալ նշումը.

12) դրամական միջոցների արժույթի անվանումը, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա դրամական միջոցների գումարի մեծությունը.

13) բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվան նախորդող հարկային տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրն ստացված եկամուտների տեսակը, արժույթի անվանումը, եկամուտների չափի հանրագումարը՝ դրամով, արտարժույթով, բնամթերային (ոչ դրամական) միջոցներով, բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված դրամով, արտարժույթով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված ըստ արժույթի տեսակների:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող հարկային տարվա գույքի և եկամուտների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները պետք է բովանդակեն՝

1) հարկային տարվա տարեթիվը, որի համար ներկայացվել է հայտարարագիրը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնի ամբողջական անվանումը՝ ներառելով պետական մարմնի անվանումը.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) ամուսնու (ծնողի, զավակի) ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ անձնագրի.

6) ամուսնու (ծնողի, զավակի) հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում, դրա գինը (արժեքը), արժույթի անվանումը.

8) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, եթե հարկային տարում ձեռք բերված գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 մլն դրամը գերազանցելու դեպքում ներառվում են անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման բոլոր գործարքները, դրա գինը (արժեքը), արժույթի անվանումը.

9) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ն, իսկ առավելագույն արագությունը՝ 50 կմ/ժ-ն, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը, որոնք օտարվել կամ ձեռք են բերվել հարկային տարում, դրանց սերիան, մակնիշը, թողարկման տարեթիվը, գինը (արժեքը), արժույթի անվանումը.

10) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ն, իսկ առավելագույն արագությունը՝ 50 կմ/ժ-ն, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը, որոնք օտարվել կամ ձեռք են բերվել հարկային տարում, եթե ձեռքբերման, իսկ օտարման դեպքում նաև օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 մլն դրամը գերազանցելու դեպքում ներառվում են շարժական գույքի ձեռքբերման ու օտարման բոլոր գործարքները, դրա գինը (արժեքը), արժույթի անվանումը.

11) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու կողմից հարկային տարում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև օտարված արժեթղթերը` պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը` բաժնեմասը, փայաբաժինը (արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), ինչպես նաև դրանց գինը (արժեքը), արժույթի անվանումը.

12) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարում ձեռք բերված և օտարված արժեթղթերը` պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը` բաժնեմասը, փայաբաժինը (արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), եթե հարկային տարում օտարված կամ ձեռք բերված արժեթղթերի և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 մլն դրամը գերազանցելու դեպքում ներառվում են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման ու օտարման բոլոր գործարքները, ինչպես նաև դրա գինը (արժեքը), արժույթի անվանումը.

13) հանձնված կամ վերադարձված փոխառությունը, որը բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը հանձնել է, կամ, որը նրան վերադարձվել է հարկային տարում: Փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի չափով դրամ կամ ստացված գույքին հավասար քանակով և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով, փոխառության գումարը (չափը), արժույթի անվանումը.

14) հանձնված կամ վերադարձված փոխառությունը, որը բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը հանձնել է, կամ, որը նրան վերադարձվել է հարկային տարում: Փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի չափով դրամ կամ ստացված գույքին հավասար քանակով և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով, փոխառության գումարը (չափը), արժույթի անվանումը.

15) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հայտարարագրի Բ1-Բ4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող` հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում՝ նաև օտարված թանկարժեք գույքի անվանումը, գույքի գինը (արժեքը) և արժույթի անվանումը.

16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հայտարարագրի Բ1-Բ4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող` հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև օտարված թանկարժեք գույքի անվանումը, գույքի գինը (արժեքը) և արժույթի անվանումը.

17) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցների արժույթի անվանումը, հարկային տարվա սկզբում դրամական միջոցների գումարի մեծությունը, հարկային տարվա վերջում դրամական միջոցների գումարի մեծությունը.

18) բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու կողմից հարկային տարում ստացված եկամուտների տեսակը, արժույթի անվանումը, եկամուտների չափի հանրագումարը՝ դրամով, արտարժույթով, բնամթերային (ոչ դրամական) միջոցներով, բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված դրամով, արտարժույթով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված ըստ արժույթի տեսակների.

19) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի կողմից հարկային տարում ստացված եկամուտների տեսակը, արժույթի անվանումը, եկամուտների չափի հանրագումարը՝ դրամով, արտարժույթով, բնամթերային (ոչ դրամական) միջոցներով, բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված դրամով, արտարժույթով ստացված եկամուտների հանրագումարը՝ արտացոլված ըստ արժույթի տեսակների:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան