Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2012-27.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2012 թվականի N 271-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղի կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի օտարման վերաբերյալ առաջարկությանը` հետևյալ պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների (ըստ սխեմայի)` համաձայն N 1 հավելվածի, կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից գտնվող 5.3 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության ծառայությունների և կապիտալ շինարարության աշխատանքների արժեքների վճարումը: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի և ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագրերը՝ համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 5,3 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների:

3. Տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 7-ի N 271-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻՋԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 7-ի N 271-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1.

Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի տարաժամկետ վճարմամբ առուվաճառք

  

Վաճառողը

Երևանի համայնք

Գնորդը

«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ կազմակերպություն)

Առարկան

հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի կնքում` առնվազն երեք առանձին հողակտորների տեսքով՝ ընդհանուրի 20%, 30% և 50% մասնաբաժինների շրջանակներում

Պայմանագրի գինը

I ո I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի շուկայական արժեքին

Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետները

Հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝

1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին.

2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին.

3) հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի պայմանագրով՝ շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի ամբողջ մնացած հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի գնի համապատասխանաբար 20%, 30% և 50% մասնաբաժինների վճարումից հետո` 30 օրվա ընթացքում

Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը

կազմակերպության հաշվին

Հատուկ պայման

Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի կնքումից հետո՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ պայմանով, որ կառուցման նախագծի համաձայնեցումը և շինթույլտվությունը կտրամադրվեն տարաժամկետ վճարումները հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման տեխնիկական պայմանները:

Բյուջետային պլանավորումը

2012-2013 թվականներին Երևանի համայնքի բյուջեում կապիտալի գործառույթներից մուտքեր

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

 

Գործարք 2.

Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր

 

Պատվիրատուն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

Գլխավոր կապալառուն

կազմակերպություն

Առարկան

մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական հսկողություն

Պայմանագրի ավարտման ժամկետը

2013 թվականի փետրվարի 1-ը

Գինը

Հաստատուն I ո1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների՝ կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I ո I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին

 Գնի վճարման ժամկետը

Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝

1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց.

2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի ) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց.

3) կապալի պայմանագրով նախատեսված շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց

Օբյեկտի սեփականության իրավունքը

Երևանի համայնքի սեփականություն

Իրականացման փուլը

շինարարություն` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա

Թույլտվություններ

1) պատվիրատուի համար`

նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, փորձաքննության ապահովում, համաձայնեցում, շինարարության թույլտվություն, ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրում

2) գլխավոր կապալառուի համար`

կապալի շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված ենթակապալառուի ներգրավում

Բյուջետային պլանավորումը

2012-2013 թվականներին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2014, N 374-Ա 12.04.2014, N 271-Ա
19.09.2013, N 1025-Ա 27.09.2013, N 271-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան