ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2012 թվականի N 390-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո+20) համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 11-24-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 15.05.12 N 424-Ա)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ լուծել պատվիրակության՝ Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը։
3. Պատվիրակության անդամների՝ Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել.
1) Տ. Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Յու. Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, ճանապարհածախսը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ մյուս ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով.
3) Վ. Կաժոյանինը և Ն. Զաստուխովայինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Կ. Դանիելյանինը և Ա. Վերմիշյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով.
5) «Ս. Պապյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, ճանապարհածախսը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ մյուս ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով.
6) 6) Ա. Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը խմբ. 23.05.12 N 452-Ա, լրաց. 06.06.12 N 492-Ա)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 2-ի N 390-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 թվականի հունիսի 11-24-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) մեկնող պատվիրակության
(Վերնագիրը փոփ. 15.05.12 N 424-Ա)
Տ. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պատվիրակության ղեկավար), 2012 թ. հունիսի 11-20-ը ժամանակահատվածումուղղ. | |
Ս. Պապյան | -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (2012 թ. հունիսի 11-24-ը) | |
Վ. Կաժոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ | |
Ն. Զաստուխովա |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության խորհրդական | |
Յու. Պողոսյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ | |
Ա.Բաղդասարյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ (2012 թ. հունիսի 17-20-ը) | |
Կ. Դանիելյան |
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Վերմիշյան |
- «ԲՈՒՐԳ» բնապահպանական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
(Հավելվածը փոփ. 15.05.12 N 424-Ա, լրաց. 06.06.12 N 492-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |