Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2012-26.04.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.27/31(905).1 Հոդ.642
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, փոխանցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 շենքերը և դրանց շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերը` նշված շենքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող քաղաքացիներին սոցիալական բնակարանների բաշխման և հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կահավորել Մարալիկի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 շենքերի 59 բնակարանները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող` Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների համար ձեռք բերված և պահեստավորված գույքի լրակազմերով.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33, 34 շենքերի (66 սենյակ, որից` 59 բնակելի)` որպես պետական սեփականության գրանցումը և սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի հիման վրա համապատասխան շահառուների հետ կնքել Մարալիկի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 շենքերի 59 բնակարանների և գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր` որոշակի ժամկետով.

4) շենքերի պահպանման, տեխնիկական սպասարկման, բնակիչների խնդիրների լուծման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ձևավորման գործընթացի ժամանակ նախատեսել համապատասխան միջոցներ` աշխատակազմի աշխատավարձերի ու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և կապի ծառայությունների դիմաց ծախսերի համար, իսկ 2012 թվականին անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը և ֆինանսավորման աղբյուրը մեկամսյա ժամկետում համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բնակարանները կահավորելու նպատակով գույքի 59 լրակազմի բարձման, Երևանից Մարալիկ տեղափոխման, բեռնաթափման և բնակարաններում տեղադրման համար անհրաժեշտ 995,5 հազ. դրամ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար նախատեսված ընդհանուր հատկացումների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 շենքերի բնակիչներին, իսկ այդ շենքերի բնակարաններն ազատվելու դեպքում` դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման 4-րդ կետը «վարչության կողմից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման դեպքերի)» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 15

Երևան