ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2012 թվականի N 212-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 13-ի N 212-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ա. Պողոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Ա. Օրբելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ | |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար | |
Կ. Հակոբյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալության պետ | |
Ա. Վարոսյան |
- ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) | |
Հ. Մելիքսեթյան |
- ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ) | |
Մ. Մաթևոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Խ. Հակոբյան - |
Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միության նախագահ, հանրային խորհրդի անդամ (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.10.2013, N 957-Ա | 22.10.2013, N 212-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|