Գլխավոր տեղեկություն
Համար
N 392-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2012 թվականի N 392-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 301-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ի աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 301-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 3-ի N 392-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 5-ի N 301-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռ. Ալավերդյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Սարգսյան

-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ  (համաձայնությամբ)

Մ. Մինասյան

-ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Զ. Առաքելյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան

-Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Լ. Իգիթյան

-Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ս. Քալաշյան

-ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Լ. Վարդանյան

-«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան

-«Հայաստանի ճարտարապետների միություն»  հասարակական կազմակերպության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

Ա. Քասարյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

Լ. Հակոբյան

-«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի  իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Սարգսյան

-«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Օհանյան

-«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Կ. Այվազյան

-Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ

Ս. Հարությունյան

-«Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան