Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.02/26(538) Հոդ.311
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2015
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


9 հոկտեմբերի 2015 թ. N 1078-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


15 հունիսի 2015 թ. N 244-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 190-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի «Ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» N 13-Ն և N 190-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների ՆԱԽԱՐԱՐ


Ե. Զախարյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի
հոկտեմբերի 9-ի
N 1078-Ն և
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի հունիսի 15-ի
N 244-Ն համատեղ հրամանի 

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

1. Գործառույթը՝

1) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրի համաձայնեցում,

2) համայնքի ավագանու որոշման հիման վրա, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքում,

3) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պահանջվող հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման համար որոշման կայացում,

4) ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ՝ հողերի օգտագործման մասին որոշման կայացում:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

1) «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս,

2) ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մաս և 83-րդ հոդվածի 1-ին մաս,

3) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք,

4) ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետեր,

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված խախտում-ները

Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահմանված ժամկետ-ները

1. Ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ և օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 750-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան կազմված և համաձայնեցման ներկայացված ծրագրին՝ հավանություն տալու համար 2-ամսյա ժամկետի պահպանում:

           

2. Ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքման նպատակով համայնքի ավագանու որոշման կայացման համար 2-ամսյա ժամկետի պահպանում:

           

3. Ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց դիմումի հիման վրա՝ համայնքի ավագանու որոշման առկայության դեպքում, համայնքի ղեկավարի կողմից հողօգտագործման պայմանագրի կնքման համար 10-օրյա ժամկետի պահպանում:

           

4. Ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց դիմումի հիման վրա՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պահանջվող հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման համար որոշման կայացման 5-օրյա ժամկետի պահպանում:

           

5. Ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ՝ հողերի օգտագործման մասին տեղական համայնքի որոշման կայացման համար 2-ամսյա ժամկետի պահպանում:

           

»: