ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին» հոդվածով):
3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով տրամադրել «Կոտայքի Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով:
(3.1 կետը լրաց. 29.12.11 N 1877-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 22 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1 մլրդ դրամ է հատկացնում մատակարարին՝ 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար:
(2-րդ կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)
3. Հայաստանի Հանրապետության մարզերում պարարտանյութի վաճառքն իրականացնելու համար հիմք ընդունել մարզպետների կողմից ներկայացված հայտը` համաձայն աղյուսակի:
(3-րդ կետը փոփ. 02.02.12 N 88-Ն)
3.1. Աղյուսակով հաստատված պարարտանյութը Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում մարզպետը 5-օրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ:
3.2. Չիրացված պարարտանյութի խմբաքանակի` ըստ մարզերի վերաբաշխման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվում են «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
(3.3 կետը լրաց. 02.02.12 N 88-Ն)
4. Հայաստանի Հանրապետության համայնքներում պարարտանյութի վաճառքն իրականացնել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի՝ հիմք ընդունելով համայնքներում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը:
4.1. (4.1 կետն ուժը կորցրել է 02.02.12 N 88-Ն)
4.2. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց կողմից հաստատված ցանկերը մատակարարին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում մինչև 2012 թվականի հունվարի 10-ը:
4.3. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում մարզպետի կողմից հաստատվում է չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին ներկայացնելու համար:
5. Մատակարարը պարտավոր է՝
5.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծել 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,4% ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ):
5.2. Պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ):
5.3. Պարարտանյութը համայնքներում վաճառել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի:
5.4. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնել համապատասխան մարզպետարան չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար:
5.5. Պարարտանյութի վաճառքն իրականացնելիս լրացնել, վավերացնել և համայնքների ղեկավարների կողմից վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններ ներկայացնել տեղեկատվություն պարարտանյութ ձեռք բերած տնտեսավարողների մասին` համաձայն N 1 ձևի:
5.6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 25000 տոննա պարարտանյութի վաճառքը ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝
(5.6 կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)
5.5.1. տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և մատակարարի կողմից հաստատված, համայնքների ղեկավարների կողմից ստորագրված,
5.5.2. հաշվետվություն ծրագրի կատարման մասին:
(Հավելվածը փոփ., լրաց. 02.02.12 N 88-Ն, փոփ. 22.03.12 N 352-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հաստատում եմ
համայնքի ղեկավար
ՀՀ …………………….....… մարզի ………………..…..….. համայնքում
ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով
պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութ գնած շահառուների ցանկ
……………………….
NN |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Անձնագրի տվյալները |
Գնված պարարտանյութի քանակը |
Ստորագրությունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը |
……………………….………. |
(ստորագրությունը) |
Ձև N 2
Հաստատում եմ
մարզպետ
……………..……………
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ……………......… մարզի համայնքներին նախատեսված, փաստացի վաճառված ազոտական պարարտանյութի քանակության ԵՎ շահառուների մասին 2012թ. ……....……..-ի դրությամբ
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի |
Համայնքին նախատեսված քանակությունը |
Համայնքում փաստացի վաճառված քանակությունը |
Պարարտանյութ գնած շահառուների թիվը |
Համայնքի ղեկավարի ստորագրությունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը |
……………………….………. |
(ստորագրությունը) |
Աղյուսակ
Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի քանակությունը
|
(Աղյուսակը խմբ. 02.02.12 N 88-Ն, 19.04.12 N 553-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- | |||
այդ թվում` |
||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(1,000,000.0) | ||
այդ թվում` |
||||
07 |
Պետական պարտքի գծով գործառնություններ |
(1,000,000.0) | ||
այդ թվում` |
||||
01 |
Պետական պարտքի գծով գործառնություններ |
(1,000,000.0) | ||
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) |
(1,000,000.0) | |||
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(1,000,000.0) | |||
այդ թվում` |
||||
Ներքին տոկոսավճարներ |
(1,000,000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
1,000,000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
1,000,000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1,000,000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1,000,000.0 | |||
ՀՀ կառավարություն |
1,000,000.0 | |||
այդ թվում` |
||||
Պահուստային միջոցներ |
1,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.05.2012, N 678-Ն | 14.06.2012, N 1802-Ն | |
19.04.2012, N 553-Ն | 17.05.2012, N 1802-Ն | |
22.03.2012, N 352-Ն | 14.04.2012, N 1802-Ն | |
02.02.2012, N 88-Ն | 23.02.2012, N 1802-Ն | |
29.12.2011, N 1877-Ն | 30.12.2011, N 1802-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|