Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 357-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո` 2011 թվականի մատուցված մայրուղային աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց` սահմանված սակագնի հիման վրա հաշվարկված և գանձումներից ազատված թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 4457.70 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 2

Երևան