Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.19/6(1019).1 Հոդ.64
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.2014
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 7-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 դեկտեմբերի 2013 թ.  N 173-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 


Ա. Գևորգյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարար

 

Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի N 7-Ն

և ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 26-ի

N 173-Ն

համատեղ հրամանի

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած լիազորություն՝ համայնքի տարածքում կազմակերպելով սոցիալական օգնության ծառայության գործունեությունը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված՝ պատվիրակած լիազորության մասով):

 

1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

ա. «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ.

բ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 9-րդ և 22-րդ կետեր.

գ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի Ձև N 1.

դ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածի 11-րդ կետ.

ե. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
 պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե`
1) սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն.
2) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության վայրում.
3) ուսումնասիրության մասին արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից.
4) ընտանիքի բնակարանային պայմանները.
5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և այլն).
6) պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ հյուրանոցի, առողջարանի, հիվանդանոցի, զբոսաշրջության հանգրվանի, մանկապարտեզի, դպրոցի կառավարման ղեկավար մարմնից:

           

2. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ 1) տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից.
2) 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիման վրա տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք.
3) տեղեկանք` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին՝ տրված խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

           

3. Խորհուրդը կազմում է հանձնաժողով` առնվազն երեք անդամով, որում կարող են ներգրավվել ՀՀ մարզպետարանի աշխատակազմի, խորհրդի անդամ կազմակերպությունների, դիմողի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

           

2. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար (33.1-րդ հոդվածի 2-րդ կետ), համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ ((33.1-րդ հոդվածի 21-րդ կետ), համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը` միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ (43-րդ հոդվածի 2-րդ կետ):

 

1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

ա. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված.

բ. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
 պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

           

2. Խնամակալության
և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը` տվյալ անձի նկատմամբ խնամակալություն (պատրոնաժ) սահմանելու մասին:

           

3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 2.1-րդ կետ):

 

1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մաս.

բ. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետ:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
 պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը: Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հատուկ հոգածության և պաշտպանության իրավունք ունեն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պետք է նպաստեն երեխաների լիարժեք կենսագործունեությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովեն նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:

           

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը (սկզբնական, տարածքային և կենտրոնացված) իրականացվում է համապատասխանաբար խնամակալության և հոգաբարձության մարմինների (սկզբնական հաշվառում), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) (տարածքային հաշվառում) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (կենտրոնացված հաշվառում):

           

4. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետ), աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետ):

 

1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

ա. ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերություն:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
 պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. ՀՀ մարզպետները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը՝ գյուղական համայնքների ղեկավարներից ստանում են Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հողօգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ:

           

(հավելվածը խմբ. 09.07.15 N 701-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.07.2015, N 701-Ն 27.08.2015, N 7-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան