Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.15/16(429).1 Հոդ.612
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 541-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «(կցվում է)» բառերը փախարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել բազմաբնակարան շենքերում բնակարանները որպես գրասենյակ օգտագործելու համար հասարակական գործառնական նշանակության և հասարակական գործառնական նշանակությամբ որպես գրասենյակ օգտագործվող տարածքները բնակելի գործառնական նշանակության փոփոխման համար ներկայացվող դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

ա. «Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ» բառերը փոխարինել «Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման» բառերով,

բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ և 3.6-րդ կետերով.

«3.1. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը հասարակական գործառնական նշանակության, որպես գրասենյակ օգտագործելու համար կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` բնակարանի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Բնակարանի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) բնակարանի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:

3.2. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակության փոփոխումը բնակելի գործառնական նշանակության կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` տվյալ տարածքի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Տվյալ տարածքի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) տարածքի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված N 2 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:

3.3. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերի իմաստով՝ գրասենյակ է համարվում այն տարածքը, որն օգտագործվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի ստորաբաժանման, միջազգային կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ իր գործավարությունը, հաշվապահական հաշվառումը, փաստաթղթաշրջանառությունը, տեղեկատվության փոխանակումը (այդ թվում` համակարգչային եղանակով) կազմակերպելու, և (կամ) ծրագրերի մշակման (այդ թվում` համակարգչային ծրագրավորման ու նախագծման), և (կամ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաշվապահական, իրավաբանական կամ այլ մասնագիտական ծառայությունների մատուցման համար:

3.4. N 2 հավելվածով հաստատված NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի ներկայացման օրվանից համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում գործառնական նշանակության փոփոխման մասին կամ մերժում է այն:

3.5. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված դեպքերով բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխության մասին դիմում-հայտը մերժվում է, եթե բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխությունը հակասում է սույն կարգի կամ նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին:

3.6. Համայնքի ղեկավարը գործառնական նշանակության փոփոխության մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչում, եթե բնակարանի (տարածքի) սեփականատերը չի կատարել N 2 հավելվածով հաստատված դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ստանձնած պարտավորությունները կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի (որտեղ տեղակայված է գործառնական նշանակությունը փոփոխած բնակարանը (տարածքը) բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվել է համապատասխան համատեղ դիմում».

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 19-ի N 541-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

փետրվարի 2-ի N 88 որոշման

 

Ձև N 1

 

___________________ համայնքի ղեկավար

__________________________________ -ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ` _________________________________________________________________

հասցեում գտնվող ______________________________________________________________

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը,

__________________________________________________________________________________

 ում կողմից է տրված, իրավաբանական անձի անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը)

 

պատկանող բնակարանի գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության` որպես գրասենյակ օգտագործելու համար:

Միաժամանակ պարտավորվում եմ՝

1. ապահովել նշված տարածքի օգտագործումը միայն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման 3.3-րդ կետով սահմանված գրասենյակ.

2. պահպանել բազմաբնակարան շենքում համակեցության կանոնների պահանջները, իսկ օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում ապահովել վերջինիս կողմից համակեցության կանոնների պահանջների կատարումը.

3. տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին գործառնական նշանակության փոփոխման մասին` վերջինիս պետական գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4. օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում հանձնման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին.

5. տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված համատեղ դիմումի հիման վրա գործառնական նշանակության փոփոխության մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել համապատասխան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը և դադարեցնել որպես գրասենյակ տարածքի օգտագործումը (այդ թվում՝ երրորդ անձանց կողմից):

 

Կից ներկայացնում եմ`

 լիազորագիրը (եթե դիմողը սեփականատերը չէ)

 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը

 

Դիմող (դիմողներ)

______________  _________________________
 

(ստորագրությունը)

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _____________ 20  թ.

 

Ձև N 2

 

___________________ համայնքի ղեկավար

__________________________________ -ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ` ______________________________________________________________

հասցեում գտնվող ________________________________________________________________

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը,

__________________________________________________________________________________

 ում կողմից է տրված, իրավաբանական անձի անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը)

 

պատկանող հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքը փոխել բնակելի գործառնական նշանակության:

Միաժամանակ պարտավորվում եմ տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին տարածքի գործառնական նշանակության փոփոխման մասին` վերջինիս պետական գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կից ներկայացնում եմ`

լիազորագիրը (եթե դիմողը սեփականատերը չէ)

անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը

 

Դիմող (դիմողներ)

_________________  ______________________________
 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _____________ 20  թ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան