Գլխավոր տեղեկություն
Համար
N 2043-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2012-13.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 16.06.05 N 766-Ն)

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.06.05 N 766-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 2043-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 16.06.05 N 766-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) գրանցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման կարգը:

(1-ին կետը փոփ. 16.06.05 N 766-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցված ամբողջ ժամանակահատվածում վճարվում է դրամական բավարարում:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած և կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին դրամական բավարարում տրվում է մինչև ոստիկանության ծառայողի վիրավորվելը, անհայտ կորած կամ գերի ընկած (առևանգված կամ պատանդ վերցված) ճանաչվելը՝ նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման, սննդի դիմաց փոխհատուցման և յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար լրացուցիչ մեկ պաշտոնային դրույքի չափով գումար:

Դրամական բավարարումը տրվում է՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված ոստիկանության ծառայողին,

ոստիկանության ծառայողի կնոջը (ամուսնուն),

ոստիկանության ծառայողին խնամողին,

ոստիկանության ծառայողի խնամքի տակ գտնվողին,

ոստիկանության ծառայողի կողմից լիազորված անձին.

բ) անհայտ կորած կամ գերի ընկած ոստիկանության ծառայողի կնոջը (ամուսնուն) կամ ոստիկանության ծառայողի խնամքի տակ գտնվող անձանց կողմից լիազորված անձին:

4. Ոստիկանության ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում վճարումներն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածի համար:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրամական բավարարման չափերի փոփոխման դեպքում համապատասխանաբար փոփոխվում են նաև կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների դրամական բավարարման չափերը:

6. Մինչև «Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը՝ սույն կարգով սահմանվող դրամական բավարարումը ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված կարգով ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:

(Կարգը փոփ. 16.06.05 N 766-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 2043-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

(Վերնագիրը փոփ. 16.06.05 N 766-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) գրանցելու և ռեզերվից հանելու կարգը:

(1-ին կետը փոփ. 16.06.05 N 766-Ն)

2. Կադրերի ռեզերվում գրանցվում են՝

ա) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

բ) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայության համար պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողը.

դ) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողին այլ պաշտոնի փոխադրելիս՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր թափուր պաշտոն չլինելու դեպքում.

ե) Հայաստանի Հանրապետության պետական այլ լիազոր մարմնից տեղափոխված ծառայողը՝ մինչև սահմանված կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը.

զ) կադրերի ռեզերվում ներառված կադրերի գործող ռեզերվում գրանցվում են 6 ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ծառայողները.

է) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ենթարկվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի:

(2-րդ կետը փոփ., լրաց. 16.06.05 N 766-Ն, 19.04.12 N 471-Ն)

3. Ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են ոստիկանության ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը:

4. Կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն տարիքը՝ բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «գ» և «զ» ենթակետերում նշված դեպքերի:

(4-րդ կետը փոփ. 16.06.05 N 766-Ն)

5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետում չեն հաշվարկվում ոստիկանության ծառայողի՝ ժամանակավոր անաշխատունակության, ամենամյա կամ կարճատև արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները:

(5-րդ կետը փոփ. 19.04.12 N 471-Ն)

6. Կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները, առողջական վիճակը և թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:

7. Ոստիկանության ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ դեպքերում՝

ա) պաշտոնի նշանակվելիս.

բ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս.

գ) կադրերի ռեզերվում գտնվելու համար սահմանված առավելագույն ժամկետը լրանալիս և այդ ժամանակահատվածում առաջարկված պաշտոններից առնվազն 2 անգամ հրաժարվելիս.

դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ գերի ընկած ոստիկանության ծառայողի՝ հայտնաբերման կամ գերությունից ազատման դեպքերում:

Եթե նշված անձինք բուժման կամ վերականգնողական կուրս անցնելու կարիք ունեն, ապա նրանք կադրերի ռեզերվից հանվում են ապաքինվելուց հետո։

8. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերում իրեն առաջարկված պաշտոններում նշանակվելու համաձայնություն տված ոստիկանության ծառայողը պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով 10-օրյա ժամկետում հանվում է կադրերի ռեզերվից:

(Կարգը փոփ., լրաց. 16.06.05 N 766-Ն, 19.04.12 N 471-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան