«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 ապրիլի 2012 թ. |
N 128-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 43-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1.1 կետում «հանձնաժողովի հաստատմանը» բառերը փոխարինել «հանձնաժողով» բառով.
2) Որոշման 1-ին կետով հաստատված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի (այսուհետ` հավելված) 1.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Երևան քաղաքում`
1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 79,1 տոկոսին, իսկ 2013 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 86,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 64,3 տոկոսին, իսկ 2013 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 68,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».
3) Հավելվածի 1.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Եղվարդ քաղաքում և Պռոշյան, Առինջ, Քասախ, Քանաքեռավան, Զովունի, Մերձավան, Ուշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Ռադիոկայան, Մրգաշեն, Արտամետ, Պտղնի, Վերին Պտղնի, Թաիրով, Փարաքար, Ջրվեժ, Խարբերդ, Խարբերդի զոնալ կայան, Դիտակ, Բարձրաշեն, Ջրաշեն, Ջրամբար, Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի, Արգավանդ, Գեղանիստ գյուղերում`
1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 76,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 73,9 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 51,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 47,8 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
6) սպառողների առնվազն 47,7 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».
4) Հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկները (այսուհետ` գրաֆիկ), որոնցից առաջինը պետք է գործի տվյալ տարվա մայիսի 1-ից, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 1-ից: Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ՝ օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով, ժամը 1800 -2300 -ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն: Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել որևէ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկի ժամերը` օրաթերթում վերջին անգամ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համեմատությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Շ. Կիրակոսյան |