Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.289
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.09.2015
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ


19 օգոստոսի 2015թ.,
N 46-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ 
ՆԱԽԱՐԱՐ


17 սեպտեմբերի 2015թ., N 943-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ  


8 սեպտեմբերի 2015թ., N 198-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ


25 սեպտեմբերի 2015թ., N 274-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրային որոշման Հավելված 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել՝ «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, արտակարգ իրավիճակների դեպքում, կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետական նյութական արժեքների պահպանության, թարմացման և բացթողման գործառույթները, համապատասխան հրահանգների պայմաններում ապահովում է դեղորայքի, բժշկական սարքավորումների, ախտահանող սարքերի և պաշտպանական միջոցների որոշակի բաշխումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
 
ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

   

Հավելված
Հաստատված է 
ՀՀ առողջապահության նախարարի
19 օգոստոսի 2015 թ. թիվ 46-Ն  
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
17 սեպտեմբերի 2015 թ. թիվ 943-Ն  
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
8 սեպտեմբերի 2015 թ. թիվ 198-Ն 
ՀՀ բնապահպանության նախարարի
25 սեպտեմբերի 2015 թ. թիվ 274-Ն
համատեղ հրամանով

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման թիմի (այսուհետ` ԱԱԹ) ձևավորման գործընթացը և դրա գործունեության ստանդարտ ընթացակարգը (ձև 1 և ձև 2):

 

II. ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ

 

2. Ազգային մակարդակում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման թիմը կազմավորվում է հետևյալ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության,

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության,

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության,

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից:

3. Ելնելով անհրաժեշտությունից ԱԱԹ-ի կազմը կարող է փոփոխվել և կարող են ընդգրկվել այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

III. ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. ԱԱԹ-ի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) կամ սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկություններով:

5. ԱԱԹ-ի մասնագետների շարունակական պատրաստվածությունն ապահովվում է Ազգային համակարգող մարմնի և սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների կողմից` սեմինար դասընթացների, վարժանքների, միջազգային դասընթացների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում, դասընթաց կազմակերպելու համար, Ազգային համակարգող մարմնի կողմից կարող են հրավիրվել միջազգային փորձագետներ:

6. Արագ արձագանքման թիմը հավաքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող կամ դրա առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ժամանակ` Ազգային համակարգող մարմնի, սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկությամբ:

7. Ազգային համակարգող մարմինը, սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների հետ համագործակցված, ԱԱԹ-ի մասնակցությամբ, տարին մեկ անգամ, կազմակերպում է տեսական կամ գործնական վարժանք, ներկայացնում է տվյալ ոլորտի վերաբերյալ կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման միջոցառումների նոր մոտեցումները, բացահայտում է ԱԱԹ-ի գործունեության թույլ կողմերը և նախաձեռնում դրանք վերացնելու միջոցառումներ:

8. ԱԱԹ-ի կողմից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքի արձանագրման ժամանակ իրականացված հետազոտությունների, գնահատման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կազմվում է արձագանքման միջոցառումների մասին զեկույց և ներկայացվում Ազգային համակարգող մարմին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 39-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 05-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 2-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 412-Ն համատեղ հրամանով հաստատված ձևի:

 

IV. ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ (ԳՆԱՀԱՏՎԱԾ) ԴԵՊՔԵՐԻ ԿԱՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. ԱԱԹ-ն իր գործունեությունն իրականացնում է համաձայն սույն ընթացակարգի ձև 1-ով հաստատված գործունեության ստանդարտ ընթացակարգերի:

10. Գործունեության ստանդարտ ընթացակարգերը լրամշակվում են 5 տարին մեկ անգամ և/կամ ըստ անհրաժեշտության` Ազգային համակարգող մարմնի կամ սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկությամբ:

11. Ձևավորված արագ արձագանքման թիմի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից:

12. ԱԱԹ-ի գործառույթներն են.

1) կենսաբանական և քիմիական վտանգների, դրանցով պայմանավորված դեպքերի արձանագրման դեպքում իրավիճակի վերլուծություն և գնահատում,

2) գնահատման արդյունքների հիման վրա կենսաբանական և քիմիական վտանգների առաջացման վարկածի մշակում,

3) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ պարբերաբար հետախուզական/հետազոտական աշխատանքների իրականացում` կենսաբանական և քիմիական գործոնի ազդեցության հնարավոր ժամանակահատվածը և պայմանները բացահայտելու համար,

4) Ազգային համակարգող մարմնին, ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից, առաջարկության ներկայացում՝ մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական և քիմիական հետազոտությունների իրականացման համար,

5) մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի լաբորատոր հետազոտությունների համար նմուշառման իրականացում և դրանց տեղափոխում համապատասխան լաբորատորիաներ,

6) բռնկումների, համաճարակների, քիմիական գործոնով պայմանավորված զանգվածային երևույթների բացահայտման գործընթացները բարելավելու, կարողությունների զարգացման նպատակով, Ազգային համակարգող մարմնին և ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների ներկայացում:

13. ԱԱԹ-ի գործունեությունն իրականացվում է նաև շահագրգիռ կառույցներում գործող նորմատիվ իրավական ակտերով:

 

  Ձև 1

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ)
Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի ժամանակ իրականացվող միջոցառումների

1. Սցենար

1) Մարդկանց (անտրոպոնոզ), մարդկանց և կենդանիների (զոոնոզ) շրջանում արձանագրվել են հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքեր

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքերի հետազոտում և գնահատում
2) Մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքերի արձանագրման ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպում և իրականացում
3) Մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքերի արձանագրման ժամանակ բռնկման, համաճարակի տեղայնացման միջոցառումների կազմակերպում և իրականացում

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Տրանսպորտային միջոցներ
2) Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
3) Բնակավայրի և/կամ տեղանքի քարտեզներ
4) Ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի քարտեզներ
5) Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և տեղակայման քարտեզներ
6) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների տեղակայման քարտեզներ
7) Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ
8) Լաբորատոր հետազոտությունների նպատակով նմուշառման պարագաներ և տեղափոխման միջավայրով փորձանոթներ, արագ ախտորոշիչ թեսթեր
9) Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր
10) Պատվաստանյութեր, քիմկանխարգելման համար անհրաժեշտ միջոցներ և բուժման համար անհրաժեշտ դեղորայքային պատրաստուկներ
11) Գրանցամատյաններ, ձևաթղթեր, կապի միջոցներ

4. Մասնակիցներ

1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված ԱԱԹ-ի ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Սույն հրամանի 4-րդ կետով սահմանված մարմինները հավաքում են ԱԱԹ-ին՝ տալով համապատասխան հանձնարարականներ
2) Կազմակերպվում է քննարկում սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքի ղեկավարի հետ ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ
3) Պատրաստվում են բոլոր անհրաժեշտ պարագաները
4) Ապահովվում են պահուստային պաշարներ
5) Տեղեկացվում է (դեպքի արձանագրման / հայտնաբերման) տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը

6. Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն

1) ԱԱԹ-ը, անհատական պաշտպանիչ արտահագուստով, ժամանում է դեպքի արձանագրման վայր,
2) Իրականացվում է հետախուզում, անհրաժեշտության դեպքում շրջակա միջավայրից նմուշառում, տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում` քարտեզներով, իրավիճակի գնահատում,
3) Գնահատվում են հիվանդության տարածման ռիսկերը, տարածվածության առկա և հնարավոր սահմանները,
4) գնահատվում են մարդկանց և կենդանիների առողջական վիճակը, դեպքերի թիվը: Հիվանդները մեկուսացվում են, կազմակերպվում է հոսպիտալացում,
5) Ներկայացվում են առաջարկություններ հիվանդության առաջնային օջախում համալիր հակահամաճարակային և հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման համար,
6) Մասնակցում են միջազգային օգնության պահանջարկի որոշմանը և հաշվարկին,
7) Անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացվում դաշտային հոսպիտալների, օբսերվատորների, պրովիզոր հոսպիտալների կազմակերպման համար,
8) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցումային կետում կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ արձանագրելիս միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 777-Ն, 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1297-Ն որոշումների պահանջների համաձայն,
9) Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի արձանագրման դեպքում կազմվում է արձագանքման միջոցառումների մասին զեկույց և ներկայացվում Ազգային համակարգող մարմին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 39-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 05-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 2-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 412-Ն համատեղ հրամանով հաստատված ձևի:

7. Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի տեղայնացման միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն

1) Իրականացվում են շրջակա միջավայրի հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը,
2) Ելնելով ազդակի տեսակից և փոխանցման մեխանիզմից իրականացվում են շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ,
3) Իրականացվում են միջոցառումներ` ռիսկերի նվազեցման համար,
4) Ներկայացվում է առաջարկություն վարակված կենդանիների ոչնչացման և տարածքի ախտահանման համար,
5) Մասնակցում են մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում կասկածելի հիվանդների հայտնաբերմանը և մեկուսացմանը, մասնակցում են հիվանդացության նվազեցմանը և կանխարգելմանը, վարակի տարածման սահմանափակմանն ուղղված ուժերի ու ռեսուրսների պարբերաբար վերադասավորմանը,
6) Իրականացվում է հիվանդների դասակարգում` ըստ նախնական ախտորոշման,
7) Անհրաժեշտության դեպքում տեղում ցուցաբերվում է համապատասխան առաջին բուժօգնություն և առաջին բժշկական օգնություն,
8) Անհրաժեշտության դեպքում մասնակցում են հիվանդների տեղափոխմանը մասնագիտացված բուժկանխարգելիչ կազմակերպություններ:

8. Այլ աշխատանքներ

1) Որոշվում է Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների գնահատման արդյունքում

9. Առանցքային գաղափարներ

1) Կանխվում և տեղայնացվում են մարդկանց, մարդկանց կամ կենդանիների շրջանում կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերը:

Ձև 2

Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ)
Քիմիական վտանգի ժամանակ իրականացվող միջոցառումների վարման

1. Սցենար

1) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրվել են «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) քիմիական թունավորման դեպքեր

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) քիմիական թունավորման դեպքերի հետազոտում և գնահատում
2) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքերի արձանագրման ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպում և իրականացում
3) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) քիմիական թունավորման դեպքերի արձանագրման ժամանակ տեղայնացման միջոցառումների կազմակերպում և իրականացում

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Տրանսպորտային միջոցներ
2) Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
3) Բնակավայրի և/կամ տեղանքի քարտեզներ
4) Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և տեղակայման քարտեզներ
5) Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ
6) Լաբորատոր հետազոտությունների նպատակով պարագաներ
7) Չափիչ սարքեր
8) Կոնտեյներ
9) Հակաթույներ (անտիդոտներ), բուժման համար անհրաժեշտ դեղորայքային պատրաստուկներ
10) Գրանցամատյաններ, ձևաթղթեր, կապի միջոցներ

4. Մասնակիցներ

1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Հավաքել Արագ արձագանքման թիմին, տալ համապատասխան հանձնարարականներ
2) Կազմակերպել քննարկում սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքի ղեկավարի հետ ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ
3) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները
4) Ապահովել պահուստային պաշարներ
5) Տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին

6. Քիմիական գործոնով պայմանավորված վտանգի ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն

1) ԱԱԹ-ը ժամանում է դեպքի արձանագրման վայր,
2) Իրականացվում են միջոցառումներ իրավիճակի գնահատման համար, մասնավորապես` տեղանքի զննում, որոշվում են ախտահարվածության մակարդակը,
3) Գնահատվում են քիմիական վտանգի տարածման ռիսկերը, առկա և հնարավոր սահմանները,
4) Իրականացվում են միջոցառումներ, ազդող գործոնի բացահայտման ուղղությամբ,
5) Իրականացվում է օդի, ջրի, հողի, բուսականության նմուշառում, որոնք տեղափոխվում են լաբորատորիա,
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցումային կետում քիմիական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ արձանագրելիս միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 777-Ն և 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշումներով ամրագրված գործառույթների համաձայն,
7) Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի արձանագրման դեպքում կազմվում է արձագանքման միջոցառումների մասին զեկույց և ներկայացվում Ազգային համակարգող մարմին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 39-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 05-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 2-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 412-Ն համատեղ հրամանով հաստատված ձևի

7. Քիմիական գործոնով պայմանավորված վտանգի տեղայնացման միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն

1) Իրականացվում է ախտահարված տարածքի քիմիական միջոցներից վնասազերծում
2) Իրականացվում են միջոցառումներ` ռիսկերի նվազեցման համար
3) Ելնելով ազդակի տեսակից և փոխանցման մեխանիզմից իրականացվում են շրջակա միջավայրի շարունակական դիտարկումներ
4) Ելնելով քիմիական վտանգի, վտանգ առաջացրած նյութի բնույթից իրականացվում են բնակչության տարհանում, նյութի չեզոքացման աշխատաքներ, լաբորատոր հետազոտություններ
5) Մասնակցում է տուժածների հայտնաբերման գործընթացին
6) Իրականացվում է հայտնաբերված տուժածների դասակարգում` ըստ նախնական ախտորոշման
7) Անհրաժեշտության դեպքում տեղում ցուցաբերվում է համապատասխան առաջին բուժօգնություն և առաջին բժշկական օգնություն
8) Անհրաժեշտության դեպքում մասնակցում են հայտնաբերված տուժածների տեղափոխմանը մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ
9) Մասնակցում են բնակչության քիմիական պաշտպանության միջոցառումների կիրառման գործընթացին
10) Մասնակցում են վարակված կենդանիների ոչնչացման և տարածքի քիմիական միջոցներից վնասազերծման գործընթացին
11) Մասնակցում են մարդկանց և կենդանիների սանիտարական մշակման, տեղանքի, շինությունների, տրանսպորտային միջոցների գազազերծման գործընթացին
12) Մասնակցում են բաց տեղանքում գտնվելուց, ինչպես նաև տարհանման միջոցառումների իրականացման ընթացքում բնակչության մասնակի և լրիվ սանիտարական մշակման գործընթացին
13) ԱԱԹ-ի անձնակազմը, տեխնիկան և քիմիական վարակման ենթարկված բնակչությունը վարակման գոտուց դուրս գալուց անմիջապես հետո ենթարկվում են հատուկ մշակման` տեխնիկայի, սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների քիմիական վարակվածության վերացման կամ վարակվածության խտությունը մինչև անվտանգ չափերի հասցնելու նպատակով

8. Խմբի անդամներ

1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ

9. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Հավաքել ԱԱԹ-ին
2) Անհրաժեշտության դեպքում այլ կազմակերպություններից կամ ինստիտուտներից հրավիրել մասնագետներ
3) Տեղեկացնել պետական կառավարման տարածքային մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին
4) Ապահովել նյութատեխնիկական բազան
5) Բնակչության և վթարի դեպքում արձագանքող կազմավորումների անձնակազմերի անհատական պաշտպանության միջոցներ
6) Քիմիական հետախուզության ու դոզաչափական հսկողության սարքեր

10. Այլ աշխատանքներ

1) Որոշվում է Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների գնահատման արդյունքում

11. Առանցքային գաղափարներ

1) Կանխվում և տեղայնացվում են մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում քիմիական գործոնով պայմանավորված թունավորման դեպքերը: