Basic information
Number
N 1218-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.09.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.882
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.08.2002
Effective date
21.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1218-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1869,3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1858,4 հեկտարը, որից՝ 46 հեկտար վարելահող, 32 հեկտար խոտհարք, 428,9 հեկտար արոտ, 1351,5 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 1,4 հեկտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար.

դ) 7,5 հեկտարը, որից՝ 4 հեկտար արոտ, 3,5 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 47 որոշմամբ հաստատված՝ բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 69 հեկտարից 46,7 հեկտարը, որից՝ 32 հեկտար վարելահող և 14,7 հեկտար արոտ, սողանքի գոտում գտնվելու պատճառով փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, փոխարենը՝ նույն որոշմամբ հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 14 հեկտար վարելահողից 3,5 հեկտարը և պահուստային ֆոնդի հողերից 43,2 հեկտարը, որից՝ 28,5 հեկտար վարելահող, 10 հեկտար արոտ, 4,7 հեկտար այլ հողեր, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1218-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 2,0 2,0          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 1,4       1,4    
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  3,4 2,0     1,4    
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 7,5       4,0   3,5
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
 

ընդամենը

  7,5       4,0   3,5
 

Ընդամենը

  10,9 2,0     5,4   3,5

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation