ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի N 239-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԱՊՀ և եվրասիական ինտեգրման նոր ձևաչափեր» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև Գ. Քոչարյանի և Ա. Ազիզյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 20-ի N 239-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար, 2012 թվականի մարտի 19-21-ը) | |
Ս. Ամիրբեկյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական (2012 թվականի մարտի 19-21-ը) | |
Ա. Ազիզյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (2012 թվականի մարտի 19-20-ը) | |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2012 թվականի մարտի 19-20-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |