Գլխավոր տեղեկություն
Համար
N 544
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2012-09.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.04/7(597)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.09.2022

041.0544.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի N 544

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերը հստակեցնելու, կառավարման կառուցվածքը կատարելագործելու, կառավարման ապարատի աշխատողների թիվն օպտիմալացնելու, աշխատանքի վարձատրության համակարգը բարելավելու, կառավարման համակարգի գործառույթների զուգորդումը բացառելու ուղղությամբ ծրագրային միջոցառումներ իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`

հանձնաժողովի կանոնադրությունը.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմերը և աշխատանքային խմբերի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը:

(2-րդ կետը խմբ. 16.12.99 N 761)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խումբ` նախարարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) գլխավորությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը (առնվազն 4-5 մասնագետ) և աշխատանքների կատարման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հիմնական խնդիրները համարել`

նախարարության (նրա համակարգի), մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) հիմնական խնդիրների և գործառույթների նկարագրությունը.

նախարարության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) գործունեության ընթացքում այն գործառույթների բացահայտումը, որոնք կարող են վերացվել կամ փոփոխվել.

նոր գործառույթներ սահմանելու վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում) հիմնավոր առաջարկությունների մշակումը.

աշխատողների պարտականությունների վերլուծությունը և դրա արդյունքների հիման վրա առաջարկվող պաշտոններում աշխատողների հիմնական պարտականությունների նկարագրությունը, աշխատողների օպտիմալ թիվը սահմանելու վերաբերյալ հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը:

(3-րդ կետը խմբ. 16.11.00 N 766)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544 որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Սարգսյան

  

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

   

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ա. Oսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Վասիլյան

- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Կ. Առուստամյան

- ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

   

Դ. Մելքոնյան

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

   

Գ. Մալխասյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Հ. Հովակիմյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

   

 Ա. Մկրտչյան

- Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)

(Կազմը լրաց. 16.12.99 N 761, խմբ. 31.05.00 N 309, լրաց. 03.08.00 N 502, փոփ. 03.10.00 N 661, 16.11.00 N 766, 03.01.01 N 4, 16.04.01 N 298, փոփ., լրաց. 14.02.02 N 77, լրաց. 12.04.02 N 219, 25.04.02 N 244, փոփ. 27.06.02 N 404-Ա, լրաց. 31.07.02 N 462-Ա, խմբ. 16.09.10 N 745-Ա, 10.04.12 N 310-Ա)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան