Գլխավոր տեղեկություն
Համար
N 519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.13/29(903) Հոդ.594
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգում՝

ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Լիցենզիա ստանալու համար հայտը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել փոստով, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Թղթային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս՝ պատճենների հետ միաժամանակ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին: Փոստով հայտ ներկայացնելու դեպքում լիցենզիան տրվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան հայտատուին չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում։»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) հայտատուի անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը.

3) երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:»,

գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 13-րդ կետում «մերժվում կամ ընդունվում է» բառերը փոխարինել «գրավոր մերժվում է» բառերով,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Lիցենզիայի ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:»,

զ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Հանձնաժողովի եզրակացությունը հայտատուին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է հանձնաժողովի նիստի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

է. 19-րդ կետից հանել «կամ ֆիզիկական անձի» բառերը,

ը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

«19.1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:»,

թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 1 ձևով` համաձայն հավելվածի.

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված լիցենզիայի ձևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 519-Ն որոշման

 

«Ձև N 1

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

Գտնվելու կամ հաշվառման վայրը ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)

 

Պետական գրանցման կամ հաշվառման համարը _______________________________________________  

(իրավաբանական անձի պետական գրանցման կամ

_______________________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` որպես ___________________________________________________

(ենթակառուցվածքի կառավարիչ, սեփականատեր, ________________________________________________________________________________

փոխադրող և այլք՝ համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի)

 

երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնելու համար:

 

Կից ներկայացնում եմ`

1) անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը`-------------էջ.

2) երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը` ------------էջ.

3) պետական տուրքի անդորրագիր`- ----------էջ:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու _______________________________________________________

(անունը, ազգանունը)

________________________ 

       (պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

_____ __________________ 20 թ.»։

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան