Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հոդ.130
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012173

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 մարտի 2012 թ.

 թիվ 60-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Համահայկական բանկն իր գործունեության ընթացքում հաստատում է իր գործունեության ներքին իրավական ակտերը և դրանցում կատարում փոփոխություններ,

հիմք ընդունելով «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի ««Համահայկական բանկի լիցենզավորումը, Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելը և ներկայացվող փաստաթղթերը, Համահայկական բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների, նախագահի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ը հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշմամբ հաստատված «Համահայկական բանկի լիցենզավորումը, Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելը և ներկայացվող փաստաթղթերը, Համահայկական բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների, նախագահի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ը լրացնել 41.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«41.1. Համահայկական բանկը Կենտրոնական բանկ ի գիտություն է ներկայացնում Համահայկական բանկի գործունեության նոր ընդունված ներքին իրավական ակտերը, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (Համահայկական բանկի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը)` իրավասու մարմնի կողմից այդ ներքին իրավական ակտերը կամ փոփոխությունները հաստատելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մարտի 12

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան