Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2012-04.05.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 301-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

 Երևան քաղաքի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 5-ի N 301-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ն. Սարգսյան

   

- Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) (աշխատանքային խմբի ղեկավար)

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Մ. Մինասյան

- ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան

 - Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Լ. Իգիթյան

- Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ս. Քալաշյան

- ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Լ. Վարդանյան

- «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան

 - «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)

Ա. Քասարյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

Լ. Հակոբյան

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Սարգսյան

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Օհանյան

- «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան