Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 145-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում անցկացված «Ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում և պայմանագրի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքները «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ջրտուք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, 1.129.987,0 եվրո պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 21

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան