Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-08.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հոդ.243
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 


14 հուլիսի 2015 թ. N 712-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

10 հունիսի 2015 թ. N 12-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել ոստիկանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ



Ա. Երիցյան

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ 
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ


Վ. Գասպարյան

 

 

Հավելված 

 ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թվականի հուլիսի 14-ի N 712-Ն

 և ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

 2015 թվականի հունիսի 10-ի N 12-Ն

 համատեղ հրամանի

 

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն  Հ Ս Կ Ո Ղ ՈՒ Թ Յ Ա Ն  Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. Գործառույթը` հանրային միջոցառման անցկացման տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է հանրային միջոցառման անցկացման կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
 պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Հանրային միջոցառման անցկացման տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի կողմից հանրային միջոցառման անցկացման կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն անհապաղ տեղեկացնելը, այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում գրություն փակցնելը, իսկ համացանցային կայքէջի առկայության դեպքում՝ նշված տեղեկությունը նաև կայքէջում տեղադրելը: