Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հոդ.135
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 մարտի 2012 թ.

թիվ 65-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համահայկական բանկն իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված բանկային գործունեություն, որի ընթացքում կարող են առաջանալ ռիսկեր, և կարևորելով այդ ռիսկերի զսպման անհրաժեշտությունը,

նպատակ ունենալով ապահովել Համահայկական բանկի ֆինանսական կայունությունը և նվազեցնել ստանձնած ռիսկերի գծով Համահայկական բանկի հնարավոր կորուստները,

հիմք ընդունելով «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ որոշում է.

1. Հաստատել «Համահայկական բանկի գործունեության կարգավորումը և տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 01/03-ը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մայիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մարտի 16

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի թիվ 65-Ն

որոշմամբ

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  01/03

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը կարգավորում է Համահայկական բանկի թղթակցային հաշիվների բացումը, Համահայկական բանկի համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

2. Համահայկական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` Կենտրոնական բանկ) բացում է Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ:

3. Համահայկական բանկը կարող է Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում գործող բանկերում: Համահայկական բանկը չի բացում անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում գործող բանկերում: Թղթակցային հաշվի բացման մասին Համահայկական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

4. Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած այլ իրավական ակտերի իմաստով` «նոստրո» հաշիվը թղթակից բանկում Համահայկական բանկի անունով բացված Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվն է:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

5. Համահայկական բանկի համար սահմանվող բանկային գործունեության տնտեսական նորմատիվներն են.

1) կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը,

2) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,

3) Համահայկական բանկի բարձր իրացվելի ակտիվների և պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը,

4) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը,

5) խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը,

6) Համահայկական բանկի հետ փոխկապակցված մեկ անձի գծով ռիսկի (այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի կամ փայերի գծով)) առավելագույն չափը,

7) Համահայկական բանկի հետ փոխկապակցված բոլոր անձանց գծով ռիսկի (այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի կամ փայերի գծով)) առավելագույն չափը,

8) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

6. Եթե Համահայկական բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության տնտեսական նորմատիվները կիրառվում են նաև Համահայկական բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ` հիմք ընդունելով բանկերի համախմբված հաշվետվությունների կազմումը և ներկայացումը կարգավորող Կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտը:

7. Համահայկական բանկի կանոնադրական կապիտալի համալրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի ««Համահայկական բանկի լիցենզավորումը, Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը և ներկայացվող փաստաթղթերը, Համահայկական բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների, նախագահի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ը հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշմամբ սահմանված կարգով:

8. Համահայկական բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ է: Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:

9. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է հինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ:

10. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:

11. Համահայկական բանկի բարձր իրացվելի ակտիվների և պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2 նորմատիվ) սահմանվում է 100 տոկոս:

12. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 25 տոկոսը:

13. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 500 տոկոսը:

14. Համահայկական բանկի հետ փոխկապակցված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը:

15. Համահայկական բանկի հետ փոխկապակցված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 30 տոկոսը:

16. Արտարժույթի տնօրինման նորմատիվը բաղկացած է երկու տարրերից` արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք: Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոս: Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 7 տոկոս:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

17. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկման կարգը, այդ թվում` պարբերականությունը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով (այսուհետ` Կանոնակարգ 2) սահմանված կարգով: Ընդ որում, Համահայկական բանկի չբաշխված շահույթը Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է առանց որևէ սահմանափակման:

18. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցության նորմատիվի հաշվարկման կարգը, պարբերականությունը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը սահմանվում է Կանոնակարգ 2-ով: Ընդ որում, սույն կետում նշված նորմատիվի հաշվարկում ընդգրկվող գործառնական ռիսկը հաշվարկվում է միայն գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն:

19. Սույն կանոնակարգում Համահայկական բանկի բարձր իրացվելի ակտիվների սահմանումը և բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվող տարրերը համապատասխանում են Կանոնակարգ 2-ի բարձր իրացվելի ակտիվների սահմանմանը և բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվող տարրերին:

20. Համահայկական բանկի բարձր իրացվելի ակտիվների և պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է

 

Ն2 =  

Աբի

------

Պպ

բանաձևով,

որտեղ`

 

Աբի =

(Աբի1 +Աբի2 +...+ԱբիՆ)

------------------------------------,

Ն

 

 

 

 

 

որտեղ` Աբի1, Աբի2, ..., ԱբիՆ - Համահայկական բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ - միջին օրական հաշվարկով Համահայկական բանկի պարտավորություններն են, որը որոշվում է

 

 

Պպ = 

(Պպ11 *Ռ1+Պպ12 *Ռ2+Պպ13*Ռ3+ Պպ14*Ռ4+ Պպ15*Ռ5+ Պպ16*Ռ6+ Պպ17*Ռ7+ +... 

+ՊպՆ1*Ռ1+ +ՊպՆ2 *Ռ2+ՊպՆ3*Ռ3+ ՊպՆ4*Ռ4+ ՊպՆ5*Ռ5 + ՊպՆ6*Ռ6+ ՊպՆ7*Ռ7)

---------------------------------------------------------------------------------------------------------------------

Ն

 

բանաձևով, որտեղ`

Պպ11, Պպ21, ..., ՊպՆ1 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 30 օրացուցային օրերի ընթացքում, այդ թվում` սույն կանոնակարգի 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող և ժամկետանց պարտավորությունները, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ12, Պպ22, ..., ՊպՆ2 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 31-60 (ներառյալ) օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ13, Պպ23, ..., ՊպՆ3 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 61-120 (ներառյալ) օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ14, Պպ24, ..., ՊպՆ4 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 121-210 (ներառյալ) օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ15, Պպ25, ..., ՊպՆ5 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 211-360 (ներառյալ) օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ16, Պպ26, ..., ՊպՆ6 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 361-720 օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պպ17, Պպ27, ..., ՊպՆ7 - Համահայկական բանկի` սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված այն պարտավորություններն են ըստ օրերի, որոնք ենթակա են մարման տվյալ օրվան հաջորդող 721 և ավելի օրացուցային օրերի ընթացքում, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Ռ1, Ռ2, Ռ3, Ռ4, Ռ5, Ռ6 և Ռ7 - համապատասխան պարտավորությունների կշիռներն են, ընդ որում` Ռ1 սահմանվում է 100%, Ռ2-ը` 80%, Ռ3-ը` 60%, Ռ4-ը` 40%, Ռ5-ը` 20%, Ռ6-ը` 10%, իսկ Ռ7-ը` 5%:

21. Ն2 նորմատիվի իմաստով պարտավորություններ են համարվում.

1) Համահայկական բանկի հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները): Ընդ որում, ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են Կանոնակարգ 2-ի 34.8-րդ կետի առաջին պարբերության համաձայն` թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները),

2) Ժամկետանց պարտավորությունները: Սույն կանոնակարգի իմաստով` ժամկետանց են համարվում այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ,

3) Համահայկական բանկի հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող բոլոր պարտավորությունները,

4) Համահայկական բանկի կողմից կնքված ածանցյալ գործարքների գծով զուտ վճարումների մեծությունը: Սույն կանոնակարգի իմաստով ածանցյալ գործարքների գծով զուտ վճարումները Համահայկական բանկի կնքված ածանցյալ գործարքների գծով վճարման ենթակա և ստացման ենթակա գումարների դրական տարբերությունն է,

5) Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, ինչպես նաև պայմանագրով սահմանված ցանկացած այլ պարտավորությունները:

22. Ն2 նորմատիվը հաշվարկվում է ամսական կտրվածքով:

23. Համահայկական բանկի մեկ փոխառուի և խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվների հաշվարկման կարգը, պարբերականությունը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը սահմանվում է Կանոնակարգ 2-ով: Ընդ որում, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկում խոշոր փոխառու է համարվում այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն կանոնակարգ 2-ով սահմանված Ն31 նորմատիվի ռիսկ տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի 10 տոկոսը:

24. Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկին մասնակցող տարրերի կազմը, նորմատիվների հաշվարկման կարգը, այդ թվում` պարբերականությունը իրականացվում է Կանոնակարգ 2-ով` բանկի հետ կապված մեկ անձի և բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվների հաշվարկին մասնակցող տարրերի կազմին, նորմատիվների հաշվարկման կարգին, այդ թվում` պարբերականությանը համապատասխան: Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկվում են միայն`

1) այն անձանց նկատմամբ, որոնք Համահայկական բանկի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ Համահայկական բանկը ձեռք է բերել այդ անձանց ձայնի իրավունք տվող բաժնեմասերի կամ փայերի 20 և ավելի տոկոսը կամ 20 տոկոսից փոքր բաժնեմասեր կամ փայեր, սակայն իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել այդ անձանց որոշումները, և նման ներդրումն իրականացվել է ձեռնարկատիրական կապիտալի ֆինանսավորմանը վերաբերող Համահայկական բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի համաձայն, և

2) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված այն անձանց նկատմամբ, որոնք Համահայկական բանկի հետ փոխկապակցված են սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված միջազգային ֆինանսական կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների հիմքով:

25. Ն41 և Ն42 նորմատիվները չեն հաշվարկվում`

1) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք Համահայկական բանկի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ Հայաստանի Հանրապետությունը կամ Կենտրոնական բանկը տիրապետում է Համահայկական բանկի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկերի նկատմամբ, որոնք Համահայկական բանկի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված միջազգային ֆինանսական կազմակերպությունը տիրապետում է Համահայկական բանկի և այդ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:

26. Համահայկական բանկին արգելվում է կրել ռիսկ Համահայկական բանկի հետ կապված անձանց գծով, բացառությամբ սույն կանոնակարգի 24-րդ և 25-րդ կետերով սահմանված անձանց: Սույն կետում և սույն կանոնակարգի 27-րդ կետում նշված «ռիսկ» տերմինն ունի Կանոնակարգ 2-ի 42-րդ կետով սահմանված նշանակությունը:

27. Համահայկական բանկին արգելվում է կրել ռիսկ Համահայկական բանկի աշխատակիցների գծով: Ընդ որում, Համահայկական բանկի աշխատակիցների գծով ռիսկը չի ներառում առհաշիվ տրված գումարները, որոնց մեծությունը բոլոր աշխատակիցների գծով յուրաքանչյուր օրվա դրությամբ չի կարող գերազանցել 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

28. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման կարգը, այդ թվում` պարբերականությունը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը սահմանվում է Կանոնակարգ 2-ով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Համահայկական բանկը, ինչպես նաև Համահայկական բանկի ղեկավարները կրում են պատասխանատվություն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Հավելված 1

«Համահայկական բանկի գործունեության

կարգավորումը և տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 01/03-ի

 

1. Ասիական զարգացման բանկ

2. Եվրոպական ինվեստիցիոն բանկ

3. KfW(ԿաԷֆՎե) բանկ և Deutsche Investitiօns-und Entwicklungsgesellschaft (DEG) (Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Ենթվիքլունգսգեզելշաֆթ)

4. Համաշխարհային բանկի խումբ

1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

2) Միջազգային զարգացման ընկերակցություն

3) Միջազգային ֆինանսական կորպորացիա

5. Սևծովյան առևտրի և զարգացման Բանկ

6. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ