ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի N 232-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 2 հավելվածի 51-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2012 թվականի մայիսի 30-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 20-ի N 232-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Միջգերատեսչական հանձնաժողովԻ
Ֆ. Բերիկյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Գ. Մալխասյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական | |
Լ. Ղազարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ | |
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ | |
Ն. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ | |
Հ. Գալստյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ | |
Ա. Թանաշյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ | |
Ն. Դուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ | |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի տեղակալ | |
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ | |
Լ. Հայրապետյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի երեխաների բաժնի պետ | |
Ռ. Ղլեչյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ | |
Ա. Հարությունյան |
- «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Հ. Ահրենս |
- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Գ. Գրիգորյանց |
- «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Ռ. Հարությունյան |
- «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Ա. Սաղաթելյան |
- «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Ա. Կուրդովա |
- փորձագետ (համաձայնությամբ) | |
Լ. Ղարիբյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|