ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1179-Ա
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման գործընթացն իրականացնել «Հայաստանի փորք և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման նպատակով հիմնադրամի հետ կնքել պայմանագիր.
2) ձեռք բերված զուգարանները` զբոսաշրջային օբյեկտների շրջակայքում տեղադրելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին.
3) ձեռք բերված զուգարանները զբոսաշրջային օբյեկտների շրջակայքում տեղադրելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներից հատկացնել 23200 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` կնքելով համապատասխան պայմանագիր.
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.08.11 N 1161-Ա)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.08.11 N 1161-Ա)
(2-րդ կետը խմբ., փոփ. 11.08.11 N 1161-Ա, փոփ. 09.02.12 N 113-Ա )
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2012, N 113-Ա | 14.02.2012, N 1179-Ա | |
11.08.2011, N 1161-Ա | 21.08.2011, N 1179-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|