Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.09/58(1147) Հոդ.237
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.06.2015
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2015 թ. N 687-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ


12 հունիսի 2015 թ. N 3-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 11-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 7-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» N 11-Ն և N 7-Ն համատեղ հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարար

 

Գ. Ղազարյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

 արտակարգ իրավիճակների

նախարարի 

 2015 թվականի հուլիսի 8-ի

N 687-Ն 

 և ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

 2015 թվականի հունիսի 12-ի

N 3-Ն 

 համատեղ հրամանի

 

 

«Հավելված

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի 

 2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 11-Ն և

 ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

 2013 թվականի դեկտեմբերի 5-ի

N 7-Ն 

 համատեղ հրամանի

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝

1) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

2) «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի N ՆԿ-113-Ն կարգադրություն

 

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է
պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբեր-ված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքների բնակչության շրջանում անցկացված ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացման վերաբերյալ փաստերի առկայություն:

           

2. Համայնքի ղեկավարի՝ իր համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում՝ մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման առկայություն, պատշաճ վիճակով սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների և հանգստի գոտիների, մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների ապահովում:

           

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» մրցանակների համար անցկացվող համանուն ստուգատեսներին ներկայացնելու նպատակով համայնքներում նոր մարզական կառույցների և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն:

           

4. Աջակցություն Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը (ընտանիքների մարզման համար մարզաբազաների տրամադրում, մրցույթի նախնական և եզրափակիչ փուլերին ընտանիքների փաստացի մասնակցությանն աջակցում)։

           

5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինների ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքներ անցկացնելու և առողջ կենսակերպի քարոզչության վերաբերյալ փաստերի առկայություն:

           
 »: