Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2012 թվականի N 345-Ա

 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2012 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրամիության վիճակագրական ծառայության աջակցությամբ կազմակերպվող «Վիճակագրությունը և փաստերի վրա հիմնված որոշումների կայացումը» խորագրով սեմինարին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան