Գլխավոր տեղեկություն
Համար
N 493-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.02/23(897) Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 493-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2012 թվականի միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 19-ի N 493-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

Ֆինանսա-վորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (ՀԱՄՀ) հիմնական գրասենյակ

1.1. ՀԱՄՀ-ի ընդհանուր և ծրագրային գործունեության պլանավորում, կազմակերպում, իրականացում և կառավարում ՀԱՄՀ-ի բնականոն գործունեության ապահովում ՀԱՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի հետ արդյունավետ հարաբերությունների և շարունակական հաղորդակցության ապահովում
ՀԱՄՀ-ին կից մասնագիտական աշխատանքային հանձնաժողովների ստեղծում և աշխատանքների արդյունավետ ապահովում

ՀԱՄՀ Հիմնական գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Զբոսաշրջություն

2.1. Հայաստանում զբոսաշրջության ռազմավարական զարգացման հայեցակարգային նպատակներին համապատասխան զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի հիմնադրույթների և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում զբոսաշրջության խթանման միջոցառումներ ծրագրի հիմնադրույթների մշակում` իրավիճակային վերլուծության, միջազգային փորձի ուսումնասիրության և շահառուների ներգրավմամբ հանրային քննարկումների հիման վրա զբոսաշրջության խթանման ծրագրով նախատեսված միջոցառումների ներդրման մեկնարկի ապահովում

ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2. Զբոսաշրջության խթանում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և միջազգային շուկաներում ներկայացման ու ամրապնդման ապահովում՝ համապատասխան շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝
առնվազն երկու միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և համաժողովներին մասնակցության ապահովում,
Հայաստանի զբոսաշրջության խթանմանը նպաստող գովազդատեղեկատվական փաթեթների մշակում՝ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակությամբ (CNN, Euronews, BBC) և նրա ներդրումն ապահովող միջոցառումների իրականացում առնվազն երկու օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողաուսուցողական առնվազն երկու այցի կազմակերպում և իրականացում զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների գործունեության հայեցակարգային դրույթների մշակում և ծրագրի ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի www.armenia.travel հայեցակարգի մշակում և նրա ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում

ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

2.3. Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացում Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտությանն աջակցություն

ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

3. «Տաթևի վերածնունդ»

3.1. Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում պատմական հուշարձանի պահպանումն ու վերականգնումն ապահովող միջոցառումների ներդրման (վերականգնման աշխատանքների) պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ
ձիթհանի` որպես թանգարան, շահագործման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում

ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2 Տաթև գյուղական համայնքի համայնքային զարգացման ծրագրի մշակում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում ու կոորդինացում Տաթև գյուղական համայնքի կարիքների վրա հիմնված Տաթև գյուղի երկարաժամկետ համայնքային զարգացման ծրագիր՝ հիմնված տեղական կարիքների և համայնքային ունակությունների զարգացման վրա
ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման միջոցների առնվազն 20%-ի ապահովում ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթում ծրագրով նախատեսված միջոցառումներից առնվազն 1-ի մեկնարկ

ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

3.3. «Տաթևի վերածնունդ» ծրագրի բրենդի առաջմղման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ մասնավոր-պետական համագործակցության սկզբունքի շրջանակներում «Տաթևի վերածնունդ» ծրագրի ճանաչելիության բարձրացման և նրա ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝
առաջմղման ապահովում տեղական և միջազգային հարթակներում՝ լրագրողների և զբոսաշրջային օպերատորների այցելության կազմակերպում և իրականացում, ներկայացում միջազգային առևտրային ցուցահանդեսներում, ֆոնդհայթայթման միջոցառումների կազմակերպում, www.tatev.am կայքի թարմացում

ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

4. Առողջապահություն

4.1. Ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ, ինչպես նաև մասնավոր ներդրողների բացահայտում

ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

4.2. Սրտաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ծրագրի մշակում սրտաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ստեղծման ծրագիր` մասնավոր ներդրողների մասնակցությամբ

ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ

2012 ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

5. Կրթություն

5.1. Նորարարական համակարգերի ներդրման միջոցով մրցունակ կրթության ծրագրի հայեցակարգի հիմնադրույթների մշակում՝ մասնավոր-պետական համագործակցության սկզբունքի շրջանակներում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում ժամանակակից, հասանելի, որակյալ և մրցունակ կրթական ծրագրի հայեցակարգի հիմադրույթների առկայություն՝ հիմնված համակարգի ներկա իրավիճակի վերլուծության, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրության, շահառուների և աշխատանքային խմբերի ներգրավմամբ հանրային քննարկումների վրա ծրագրի ներդրումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ

ՀԱՄՀ  կրթական ծրագրերի գրասենյակ

2012թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

6. Հանրային կապեր, հաղորդակցություն և ֆոնդահայթայթում

6.1. ՀԱՄՀ-ի գործունեության, ծրագրերի հանրային լայն լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում ՀԱՄՀ-ի հանրային իրազեկվածության և հանրային համագործակցության արդյունավետության բարձրացում և բարենպաստ հանրային տեղեկատվական միջավայրի ապահովում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝
ԶԼՄ-ների ներկայացուցիչների` լրագրողական-ճանաչողական այցերի պլանավորում, կազմակերպում և իրականացում
ՀԱՄՀ-ի Համահայկական ցանցի ծրագրի համատեքստում,
ԶԼՄ-ներում, այդ թվում` Սփյուռքի,  
ՀԱՄՀ-ի, նրա գործունեության և ծրագրերի լուսաբանում բովանդակային տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում, տարածում և լուսաբանում ՀԱՄՀ-ի շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում
ՀԱՄՀ-ի ծրագրերի ներդրումն ապահովող միջոցառումների, այդ թվում` ֆոնդահայթայթման, պլանավորում, կազմակերպում և անցկացում

ՀԱՄՀ  հանրային կապերի և հաղորդակցության գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

 6.2. Հայաստանի միջազգային շուկաներում ներկայացման բրենդի հայեցակարգի հիմնադրույթների մշակում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում Հայաստանի բրենդի ձևավորմանն ուղղված միջոցառումների ծրագրի հիմնադրույթների առկայություն, հիմնված ներկա իրավիճակի վերլուծության, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրության, շահառուների և աշխատանքային խմբերի ներգրավմամբ հանրային քննարկումների վրա ծրագրի ներդրումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ

ՀԱՄՀ հանրային կապերի և հաղորդակցության գրասենյակ

2012 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան