«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1445-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 03.03.11 N 187-Ն)
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
(1-ին կետը խմբ. 21.12.06 N 1862-Ն, փոփ. 03.03.11 N 187-Ն, խմբ. 15.12.11 N 1764-Ն)
2. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)
դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 03.03.11 N 187-Ն)
3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1764-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը:
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի:
Հայտում նշվում են՝
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
բ) հայտատուի գտնվելու վայրը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
դ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման վայրը.
ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի, ՀՎՀՀ-ի պատճենները.
բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.
գ) թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները.
դ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
ե) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն՝ հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Հ Ա Յ Տ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.__________________________________________________________________
(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) |
2. | Հայտատուի` ա) գտնվելու վայրը (գործունեության իրականացման վայրը) |
|
||
բ) հեռախոսահամարը |
|
|||
3. | Հայտատուի` ա) նախատեսվող գործունեության իրականացման վայրը |
|
||
բ) նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը |
|
|||
4. | Հայտատուի ներկայացուցչի՝ |
|||
ա) անունը, ազգանունը |
|
|||
բ) անձնագրի համարը |
|
|||
գ) բնակության վայրը |
|
|||
դ) հեռախոսահամարը |
|
|||
5. | Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝ |
NN |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության |
Նշել թերթերի քանակը |
1. |
Հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները |
||
2. |
Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները |
||
3. |
Թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները |
||
4. |
Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ |
||
5. |
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով |
||
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ
___ ____________ 2006 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա |
N ԶԱ ______ |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Տրված է __________________ 200 թ.
_________________________________________________ գրանցված
_________________________________________________________________
_________________________________________________________________
տարածքում գործող թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված
ձուլակտորների արտադրության համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
_______________ |
|
|
|
Լիցենզիան տրվում է անժամկետ: |
Ստացել եմ լիցենզիայի բնօրինակը _____ ____________ 2006 թ., որի համար ստորագրում եմ
|
______________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման N 5 հավելվածի:
3. Հայտը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenes):
4. Հայտում նշվում են`
1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը և պետական հաշվառման համարը.
2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.
4) հայտատուի կամ նրա ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
3) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը.
5) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը.
6) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.
6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում նախազգուշացնում է հայտատուին դրա վերաբերյալ: Նախազգուշացումն ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է լիցենզավորող մարմին:
7. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտերը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից 7 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
8. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:
10. Լիցենզիան տրվում է անժամկետ:
11. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
12. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
13. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք ներկայացնում են հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված կարգով:
14. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց անվանանիշերի, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ սահմանված կարգով:
15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը դրա մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին:
(Հավելվածը խմբ. 28.04.11 N 636-Ն, 05.04.12 N 453-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Հ Ա Յ Տ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.__________________________________________________________________
(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը) |
2. | Հայտատուի` ա) գտնվելու վայրը, հեռախոսահամարը (գործունեության իրականացման վայրը) |
|
||
բ) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման համարը |
|
|||
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը |
|
|||
3. | Հայտատուի` ա) նախատեսվող գործունեության իրականացման վայրը |
|
||
բ) նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը |
|
|||
4. | Հայտատուի կամ նրա ներկայացուցչի՝ | |||
ա) անունը, ազգանունը |
|
|||
բ) անձնագրի համարը |
|
|||
գ) բնակության վայրը |
|
|||
դ) հեռախոսահամարը |
|
|||
5. | Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝ |
NN |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության |
Նշել թերթերի քանակը |
1. |
(1-ին ենթակետն ուժը կորցրել է 05.04.12 N 453-Ն) | ||
2. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները |
||
3. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները |
||
4. |
Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ |
||
5. |
Հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը | ||
6. |
Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը |
||
7. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը | ||
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ
___ ____________ 2006 թ. |
(Հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, 15.12.11 N 1764-Ն, լրաց., խմբ., փոփ. 05.04.12 N 453-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Լիցենզավորող մարմինը ____________________________________________________________ Լիցենզիայի համարը _______________________________________________________________
Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը) ____________________________________ ________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _________________________________________________
Տրված է _________________________________________________________________________
Գործողության ժամկետը ___________________________________________________________ | |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար |
___________________________ (ստորագրությունը) Կ.Տ. |
(Հավելվածը փոփ. 15.12.11 N 1764-Ն, խմբ. 05.04.12 N 453-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2016, N 520-Ն | 02.06.2016, N 1445-Ն | |
06.03.2014, N 236-Ն | 05.04.2014, N 1445-Ն | |
05.04.2012, N 453-Ն | 12.05.2012, N 1445-Ն | |
15.12.2011, N 1764-Ն | 22.12.2011, N 1445-Ն | |
28.04.2011, N 636-Ն | 01.08.2011, N 1445-Ն | |
03.03.2011, N 187-Ն | 17.03.2011, N 1445-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1445-Ն | |
21.12.2006, N 1862-Ն | 27.01.2007, N 1445-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|