Գլխավոր տեղեկություն
Համար
N 470-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 470-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1654-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1654-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 19-ի N 470-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1654-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Ծագման/
արտահանման երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

 

Պողպատի ձուլման սարքավորում (շերեփ-վառարան)

       

1.1.

8454

Շիբերային փականով ձուլ. շերեփ սայլակի վրա քանդված

կգ

33 000

Չինաստան/Չինաստան

135,200

1.2.

7326

Շերեփի կափարիչ սև մետաղից

կգ

8 000

Չինաստան/Չինաստան

15,000

1.3.

8425

Վերհան

կգ

12 000

Չինաստան/Չինաստան

34,500

1.4.

8425

Էլեկտրոդն. բարձրաց. մեխանիզմ մալուխներով քանդ.

կգ

20 000

Չինաստան/Չինաստան

95,100

1.5.

8413

Պոմպակայան

կգ

500

Չինաստան/Չինաստան

3,300

1.6.

8481

Օդաճնշական ուժային համակարգերի հսկիչ կափույրային տեղակայանք

կգ

500

Չինաստան/Չինաստան

3,300

1.7.

8413

Հիդրոպոմպակայան

կգ

2 800

Չինաստան/Չինաստան

45,000

1.8.

8537

Ղեկավարման էլեկտրական պահարան մինչև 1000 Վ

կգ

1 000

Չինաստան/Չինաստան

32,300

1.9.

8504

Տրանսֆորմատոր

կգ

10 774

Չինաստան/Չինաստան

92,600

1.10.

8535

Բարձրավոլտ անջատիչ՝ 72.5 ԿՎ-ից բարձր լարման համար

կգ

1 000

Չինաստան/Չինաստան

13,800

1.11.

7316

Կեռիկ սև մետաղից

կգ

2 000

Չինաստան/Չինաստան

49,000

1.12.

8416

Գազայրիչ օդափոխիչներով

կգ

4 000

Չինաստան/Չինաստան

73,200

1.13.

7308

Մոնտաժային նյութեր

կգ

5 000

Չինաստան/Չինաստան

15,000

2.

9027

Սպեկտրոֆոտոմետր ԴՖՍ-500

հատ

1

ՌԴ/ՌԴ

11,931,000

3.

8545

Գրաֆիտացված էլեկտրոդներ

կգ

22 000

Չինաստան/Չինաստան

16,720,000

4.

8462

Հորիզոնական կտրման հիդրավլիկ մկրատ

հատ

1

Իտալիա/Իտալիա

126,603,000

5.

 

Գլոցման հաստոն, Siemens VAI

       

5.1.

8455

Գլոցման հաստոն

հատ

1

-/Իտալիա

4,801,452,120

5.2.

8537

Գլոցման հաստոնի էլեկտրական և ավտոմատիկայի համակարգ (քանդված վիճակում)

կգ

40 000

-/ՌԴ

727,982,080

5.3.

6902

Հրակայուն նյութեր

կգ

350 000

Իտալիա/Իտալիա

177,730,000

6.

8481

8537

ԴՍՊ-12 էլ. աղեղ. վառարանների ավտոմատացման համակարգեր և դրանց մասեր, Siemens VAI

կգ

4 000

Ավստրիա/ՌԴ

518,678,945

7.

8454

Ձուլման մեքենայի մասեր, Siemens VAI

կգ

90 000

Ավստրիա/Ավստրիա

573,100,000

8.

 

Կամրջակային կռունկի հանգույցներ, «Ռուսկռան սերվիս»

       

8.1.

8431

Կռունկային սարքավորումներ (քանդված վիճակում)

կգ

7 000

-/ՌԴ

29,515,900

8.2.

8537

Կռունկի էլեկտրական ղեկավարման պահարաններ

կգ

800

-/ՌԴ

16,101,260

 

 Ընդամենը

7,000,421,605

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան