Գլխավոր տեղեկություն
Համար
N 701-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.15/16(429) Հոդ.760
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2012 թվականի N 701-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 558-Ն որոշման 2-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի այլ հողերից N 294 լեռնահատկացման ակտով հատկացված 1.15 հեկտար ոչ անտառածածկ հողամասը՝ համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Զկռուտի դոլերիտային բազալտների հանքավայրի շահագործման նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի ղեկավարին հողերի նպատակային նշանակության փոփոխությունն արտահայտել համայնքի ամենամյա հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 31-ի N 701-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան