«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 7-Ն ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 173-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» N 7-Ն և N 173-Ն համատեղ հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և |
ՀՀ աշխատանքի և սոցիալական
Ա. Ասատրյան |
Հավելված Հաստատված է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N 701-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական 2015 թվականի հունիսի 9-ի N 87-Ն համատեղ հրամանի |
«Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի N 7-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 173-Ն համատեղ հրամանի |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
1. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած լիազորություն՝ համայնքի տարածքում կազմակերպելով սոցիալական օգնության ծառայության գործունեությունը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված՝ պատվիրակած լիազորության մասով):
1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
ա. «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ.
բ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 9-րդ և 22-րդ կետեր.
գ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի Ձև N 1.
դ. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածի 11-րդ կետ.
ե. ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերություն:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե` |
||||||
2. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ 1) տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից. |
||||||
3. Խորհուրդը կազմում է հանձնաժողով` առնվազն երեք անդամով, որում կարող են ներգրավվել ՀՀ մարզպետարանի աշխատակազմի, խորհրդի անդամ կազմակերպությունների, դիմողի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ: |
2. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար (33.1-րդ հոդվածի 2-րդ կետ), համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ ((33.1-րդ հոդվածի 21-րդ կետ), համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը` միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ (43-րդ հոդվածի 2-րդ կետ):
1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
ա. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված.
բ. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.2-րդ կետի 2-րդ ենթակետ:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը: |
||||||
2. Խնամակալության |
3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 2.1-րդ կետ):
1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մաս.
բ. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետ:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը: Տվյալ ուսումնասիրությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված կազմակերպություններում պաշտոնատար անձինք պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները և տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: |
||||||
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը (սկզբնական, տարածքային և կենտրոնացված) իրականացվում է համապատասխանաբար խնամակալության և հոգաբարձության մարմինների (սկզբնական հաշվառում), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) (տարածքային հաշվառում) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (կենտրոնացված հաշվառում): |
4. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համայնքի ղեկավարը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետ), աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետ):
1) Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`
ա. ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերություն:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. ՀՀ մարզպետները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը՝ գյուղական համայնքների ղեկավարներից ստանում են Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկման ենթակա հողօգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|