Basic information
Number
N 1187-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.08.29/44(279) Հոդ.866
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.08.2002
Effective date
30.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1187-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 36-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը և «Անգիոնևրոլոգիայի կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետում «համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերը փոխարինել «Ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 103,285,000 դրամով՝ այն սահմանելով 32,495,000 դրամ, որը համապատասխանում է 1250 դրամ անվանական արժեքով 25996 հասարակ բաժնետոմսի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան