Գլխավոր տեղեկություն
Համար
N 697-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.09/58(1147) Հոդ.240
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


8 հուլիսի 2015 թ. N 697-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ



26 հունիսի 2015 թ. N 172-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 3-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 317-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի N 3-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 317-Ն «Բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» համատեղ հրամանի՝

1) վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության բնագավառում» բառերը փոխարինել «բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում» բառերով,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

 ՀՀ բնապահպանության
նախարար


Ա. Գրիգորյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ տարածքային կառավարման և

 արտակարգ իրավիճակների նախարարի 

 2015 թվականի հուլիսի 8-ի N 697-Ն 

 և ՀՀ բնապահպանության նախարարի

 2015 թվականի հունիսի 26-ի N 172-Ն 

 համատեղ հրամանով

 

 

«Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի N 3-Ն

և բնապահպանության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 18-ի

N 317-Ն

համատեղ հրամանով

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Գործառույթը` հանրային քննարկումների պատասխանատուն (հիմնադրութային փաստաթղթի դեպքում՝ մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում՝ ազդակիր համայնքի ղեկավարը) կազմակերպում է հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ: Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են հաղորդում հանրային քննարկումների վայրի, օրվա և ժամկետի մասին, տեղեկացնում, թե որտեղ և երբ է հնարավոր ծանոթանալ և տվյալներ ստանալ (գրավոր կամ բանավոր) փաստաթղթերի մասին, կազմակերպում և ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու քննարկումները:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ., ՀՕ-110-Ն/ 13-րդ, 26-րդ հոդվածներ և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Գնահատման և փորձաքննության ընթացքում համայնքին առնչվող հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրում:

           

2. Հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ սահմանված ժամկետում ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովում:

           

3. Ձեռնարկողի պահանջով տարածքին առնչվող գործող հիմնադրութային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության, խորհրդատվության տրամադրում:

           

3. Գործառույթը` համաձայնություն է տալիս ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրին:

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս:

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Ռեկուլտիվացիայի ծրագրին տրված համաձայնության առկայություն:

           

5. Գործառույթը` մշակում է բնապահպանական ծրագրի նախագիծ` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա, հրապարակում է ծրագիրը:

6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Բնապահպանական ծրագրի նախագծի առկայություն:

           

2. Հրապարակված ծրագրի առկայություն:

           

7. Գործառույթը` համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին ներկայացնում է առաջարկություններ, մշակում է կառավարման պլաններ, լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ:

8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Տեղական նշանակության
բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին առաջարկությունների ներկայացման ապահովում:

           

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների համար մշակված կառավարման պլանի առկայություն:

           

9. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում իրականացնում են բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենքով սահմանված դեպքերում և տվյալ տարածքի կանոնադրությանը (ռեժիմին) համապատասխան քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները:

Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման գործառույթներ:

10. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Կառուցապատողներին տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայություն:

           

2. Կառուցապատողներին տրամադրված շինարարության (քանդման) թույլտվության առկայություն:

           

3. Միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին գրավոր իրազեկման ապահովում:

           

4. Ճարտարապետաշինարարական
նախագծերի համաձայնեցումը հավաստող փաստաթղթի առկայություն:

           

5. Շինարարության շահագործման ակտերի փաստագրման առկայություն:

           

6. Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ շինարարության առկայության դեպքում դրա կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման վերաբերյալ որոշման առկայություն:

           

11. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում:

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման ապահովում:

           

13. Գործառույթը` կազմում է համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաները և իրականացնում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը):

14. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված:

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաների առկայություն

           

2. Չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացում) ուղղությամբ իրականացված աշխատանքների առկայություն:

           

15. Գործառույթը` անհրաժեշտության դեպքում հաստատում է տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը։

16. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշում:

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Տեղանքի հատակագիծը (սխեմա) հաստատող փաստաթղթերի առկայություն:

           

17. Գործառույթը` ապահովում է բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին։

18. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված:

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին բնակչության մասնակցությունը հավաստող փաստաթղթերի առկայություն:

           

19. Գործառույթը` տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կամ նկատելիս տեղյակ են պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական համայնքային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

20. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված:

 

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Հայտնաբերված իրավախախ-տումների վերաբերյալ եռօրյա ժամկետում բնապահպանական պետական տեսչության համա-պատասխան տարածքային ստորա-բաժանմանը պատշաճ ձևով տեղեկացման ապահովում:

           

2. Ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը պատշաճ ձևով տեղեկացման ապահովում:

           

3. Բնապահպանական
համայնքային ծրագրի, ինչպես նաև համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը տեղեկացման ապահովում:

           
 »:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան